Մի անգամ Չարլի Չապլինը մետրոյով տուն էր գնում, երբ հանկարծ․․․․

Մի անգամ Չարլի Չապլինը Նյու Յորքի մետրոյով երթևեկելով տուն էր շտապում։ Տուն հասնելուն պես Չապլինը նկատում է,  որ գրպանում չգիտես որտեղից ոսկե ժամացույց է հայտնվել։
Քանի որ Չառլին գաղափար չուներ անգամ, թե դա ում ժամացույցն է, հաջորդ օրը այդ ժամացույցը հանձնում է Ոստիկանությանը։
Նույն օրը նա ստանում է էսպիսի նամակ անծանոթից՝
_ Հարգելի պրն. Չապլին ես պրոֆեսիոնալ գրպանահատ եմ։ Երեկ ես մի հարուստ պարոնից գողացա իր ոսկե ժամացույցը, բայց, տեսնելով Ձեզ, այն Ձեր գրպանը դրեցի, քանի որ ուզեցա Ձեզ նվեր անեմ, ես Ձեր արվեստի երկրպագուն եմ։
Չապլինն այս մասին ևս ոստիկանությանը հայտնեց, սակայն ապարդյուն։
Դեպքից անցավ մեկ տարի։Ո՛չ գրպանահատը գտնվեց, ո՛չ էլ՝ ժամացույցի տերը։Ոստիկանությունը ստիպված ժամացույցը վերադարձրեց Չապլինին։
Սա այնպիսի մեծ աժիոտաժ առաջացրեց, որ այս մասին անգամ գրեցին թերթերում։
Օրեր անց Չապլինը մեկ այլ նամակ ստացավ՝
_Հարգարժան պրն. Չապլին մեկ տարի առաջ ես երթևեկում էի մետրոյով և ինչ_որ մի գրպանահատ գողացավ իմ ոսկե ժամացույցը։Վերջերս թերթում ես կարդացի, որ նա այդ ժամացույցը Ձեզ է նվիրել։Պահե՛ք այդ ժամացույցը Ձեզ, ես միայն ուրախ եմ, որ այն Ձեզ մոտ է և քանի որ ես էլ գրպանահատից պակաս չեմ գրպանահատը Ձեր արվեստը՝ ուղարկում եմ նաև ժամացույցին ավելի հարմար ոսկե շղթա։Կրեք այն ուրախությամբ։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *