Ինչու՞ էր հայտնի նկարիչ Ռենուարը շարունակում դողացող ձեռքերով նկարել

Ինքը Օգյուստ Ռենուարն է՝ աշխարհի մեծագույն նկարիչներից մեկը։
Ռենուարն էնքան էր սիրում նկարել, որ անգամ տարիքի հետ, երբ ձեռքերը դողում էին ու խայտառակ ցավում ամեն շարժումից, իսկ հիվանդությունները թույլ չէին տալիս նորմալ տեղաշարժվել, ինքը չէր թողնում վրձինն իր ձեռքից ընկնի։Մի օր էլ Ռենուարի մտերիմ ընկերը՝ Մատիսը, նրան հարցնում է.
– Օգյուստ,ընկե՛րս, ինչու՞ չես թողնում գեղանկարչությունը։ Ախր ձեռքերդ այդքան ցավում են ամեն աշխատանքից հետո, խղճա քեզ։
Ռենուարը հորդորին էսպես է պատասխանում.
– Որովհետև ՑԱՎՆ ԱՆՑՆՈՒՄ Է, ԻՍԿ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒնԸ ԱՊՐՈՒՄ Է ՀԱՎԵՐԺ(La douleur passe, la beauté reste)….
Սովորեք այս հանճարեղ գեղանկարչից, երբեք մի՛ թողեք, որ ինչ֊որ խոչընդոտ կանգնի ձեր ու ձեր նախասիրությունների ճանապարհին։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *