«Սերը ճանապարհի վրա»․ Ռոն Հիքսի հայտնի նկարի տպավորիչ պատմությունը

 Ռոն Հիքսի հայտնի այս նկարը  կոչվում է՝«ՍԵՐԸ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ»….
Հիքսը ամերիկացի նկարիչ է, ով ծնվել ու մեծացել է Կոլումբիայում, հետո տեղափոխվել Օհայո:
Ինքը վստահ էր, որ իր ընտրած ճանապարհը արվեստի ճանապարհն էր ու նկարներում չփորձեց ֆանտաստիկ կերպարներ նկարել, այլ որոշեց. իրեն ամենամոտը իմպրեսիոնիստական պատկերներն են:
Հիքսի նկարներում մարդկային պարզագույն հարաբերություններն են: Ինքն ամենաշատը սիրում էր նկարել նկարներ, որոնք արտահայտում են էմոցիաները ԿՆՈՋ ՈՒ ՏՂԱՄԱՐԴՈՒ միջև:
Իր ամենահայտնի նկարն այս նկարն է, որտեղ մենք տեսնում ենք համբուրվող զույգի, ում ճանարպարհները ինչ-որ պահի խաչվել են, սակայն, շուտով, նաև բաժանվելու են՝ տղամարդուն տանելով իր,իսկ կնոջը՝ իր ուղով:
Հիքսն այս առթիվ ասում էր, որ կնոջ ու տղամարդու հարաբերությունները այս նկարի նման են՝ գաղնիքներով լցված: Թվում է, թե ամեն ինչ պարզ է, ամեն ինչ երևում է , սակայն մեկ է հարց է առաջանում կկանգնեցնե՞ն այս երկուսն իրենց ընթացքը ու կմնան իրար հե՞տ, թե մեկ է սովորական համբույրը ոչինչ չի փոխի՝ իրենք կընտրեն բաժանումն ու սեփական կյանքը կառուցելը:
Այսպիսին է կյանքը, այսպիսին են դրա դրվագները ու այսպիսին է , ի վերջո, սերը՝ ԱՆՍՊԱՍԵԼԻ, ՉԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ ՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԼԵՑՈՒՆ:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *