Հարվարդի համալսարանի պրոֆեսորները խոստանում են` երկու տարուց մամոնտները կվերադառնան

Վերջին մամոնտները վերացել են 4000 տարի առաջ, սակայն մի քանի տարի անց նրանք կարող են նորից ի հայտ գալ. ամերիկյան գիտնականները պատրաստվում են վերակենդանացնել վերացած այս հսկաներին:

Հարվարդի կենսաբան Ջորջ Չարչը զբաղվում է արդեն իսկ վերացած կենդանատեսակների վերակենդանացմամբ  տասնյակ տարիներ և  դեռ մի քանի տարի առաջ նա հայտարարեց մորթիավոր մամոնտների վերակենդանացման մասին: Կենսաբանը վստահեցնում է, որ այդքան էլ շատ ժամանակ չի անցել մամոնտների սառցակալելուց և ինքը կարողացել է պահպանել բականաչափ ԴՆԹ տվյալներ մամոնտներին կյանքի վերադարձնելու համար:

Նրանց գենետիկ տվյալները համեմատելով այժմյան փղերի գենետիկ տվյալների հետ` գիտնականները կարողացել են առանձնացնել մամոնտների առանձնահատկությունները` խիտ մազածածկույթը, մկանուտ մարմինը, ցրտադիմացկուն արյունային համակարգը և այլն: Այս ամենը հաշվի առնելով նրանք վստահեցնում են, որ այսօր հնարավոր է ետ բերել երբեմնի այդ ահռելի կենդանիներին:

Ջորջ Չարչն իր թիմի հետ արդեն հասցրել է գտնել և ասիական փղի քրոմոսոմներում ներարկել մամոնտի 45 գեն, որոնք առանձնացվել էին սառույցներում պահպանված մամոնտների ԴՆԹ-ից: Սրա շնորհիվ, Չարչն ասում է, որ կարող են արդեն ստեղծել փոքրացված, կլոնավորված ականջներ, ներմաշկային յուղ, մորթի և արյուն, սակայն կենդանու առաջին օրինակը նրանք պլանավորում են ստեղծել CRISPR/Cas9 տեխնոլոգիայի միջոցով` առաջիկա երկու տարիների ընթացքում:

Կլոնավորման այս գործընթացը, չնայած Չարչի համոզմունքների, բավականին դժվար է լինելու, ուստի որոշ գիտնականներ նրան խորհուրդ են տալիս փորձարկումը սկսել ավելի փոքր կնեդանատեսակներից` ասենք կատուներից: Իսկ թե ինչ կստացվի արդյունքում և արդյոք մեզ բախտ կվիճակվի տեսնել արդեն առասպելական թվացող մամոնտներին ցույց կտա ժամանակը:

 

 

 

 

Գիտական նորությամբ կիսվեց` Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *