Ինչպիսի՞ն պետք է լինի իրական սերը. այս փիլիսոփայությունը կօգնի հասկանալ՝ սիրու՞մ եք նրան, թե՞ ոչ

Չինական փիլիսոփայություն․ Մի քանի սիրուն մտքեր  փոխադարձության սկզբունքի մասին:
Ի՞նչ է ասում չինական փիլիսոփայությունը:
Ասում է քո ու դիմացինիդ միջև յուրաքանչյուր հարաբերությունների սկզբում ԸՆԴԱՄԵՆԸ 10 քայլ է: Այդ 10 քայլից 5-ը պետք է անես դու, մյուս 5-ը՝ պետք է անի <<ՆԱ>>: Սա փոխադարձության սկզբունքի ամենակարևոր կանոնն է: Եթե դու արել ես քո 5 քայլը ու քեզ դեռ ոչ ոք չի դիմավորել, ուրեմն հետքայլ անելու ժամանակն է:
Միշտ էլ կարելի է սպասել, հուսալ, հավատալ, բայց մինչ դիմացինդ գոնե 1 քայլ կանի, դու կկորցնես մեկ ուրիշին ընդառաջ գնալու ևս մեկ հնարավորություն:
Մեր փիլիսոփաները հավատացնում են, որ երբեմն երբ դու անում ես քո 5 քայլը ու տեսնում ես, որ դեռ ընդառաջ եկող չկա որոշում ես անել նաև վեցերորդը, հետո յոթերորդը ու էդպես շարունակ:
Արդյունքում դիմացինին քայլ անելու տեղ էլ չես թողնում ու փոխադարձության սկզբունքը ամբողջովին շուռ է գալիս՝ սիրո ու հարգանքի ամբողջ բեռը թողնելով քո ուսերին, այՆ ինչ դիմացինը նորից ոչ մի պատասխանատվություն չի ստանձնում:
Ժամանակի ընթացքում այս հավելյալ քայլերը շրջվում են քո դեմ ու դու հայտնվում ես մի իրավիճակում, որտեղ էմոցիաները մինչև վերջ արտահայտողի դերը քոնն է եղել, իսկ <<ԻՐԵՆԸ>> եղել է դրանք վերցնելու, երբեմն արհամարհելու, երբեմն էլ անլրջությամբ դրանք ծաղրելու դերը:
ԴՐԱ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԵՌԱՆԱԼ: ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՈՒ ԼՌԵԼՈՒ ՏԱՂԱՆԴԸ ԳԱԼԻՍ Է ՄԻՄԻԱՅՆ ՏԱՐԻՔԻ ՀԵՏ ՈՒ ԱՅԴ ՏԱՂԱՆԴԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄՆ Է, որ վերջապես թույլ է տալիս նաև տիրապետել ՃԻՇՏ ՄԱՐԴՈՒՆ ԸՆԴԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՈՒ ՔԱՅԼ ԱՆԵԼՈՒ սկզբունքին :))))

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *