«Վրեժի խորհուրդը»․ի՞նչ է խորհրդանշում Հայեսի ամենահայտնի կտավներից մեկը

Նկարը կոչվում է 《Վրեժի խորհուրդը》։Ինքը իտալացի նկարիչներից մեկի՝ Ֆրանչեսկո Հայեսի, հայտնի նկարներից է։
Հայեսը նկարով ցույց է տալիս մեր այն հոգեվիճակը, երբ տաքացած ու սրտնեղած պահերին կազմում ենք 《վրեժխնդրության》 ահագին լուրջ ծրագրեր, որոնցով այս կամ այն մարդուն պիտի ապացուցենք իր սխալը և,կամ, մեր ճիշտը:
Վրեժը հենց էսպիսին է ըստ Հայեսի՝ սևազգեստ  մի կին, ով ամենակրիտիկական պահերին մեր ականջին ինչ- որ սարսափազդու մտքեր է շշնջում՝ մենք էլ իրեն ենթարկվում ենք ու լսում, քանի որ կորցրած ենք լինում առողջ դատելու կարողությունը։
Նկարի շրջանակի վրա կարելի է գտնել էսպիսի գրություն՝
«via dal mio cor si vil pensiero» , որը թարգմանաբար նշանակում է՝ 《հեռու տար իմ սրտից բոլոր վատ մտքերը》…
Ըստ Հայեսի նկարն ինքնին ցույց է տալիս, որ աշխարհում չկա ավելի դժվար բան, քան ապրածդ ցավից հետո չչարանալը, առողջ դատելն ու սիրտդ վատագույն էմոցիաներից ազատելը..

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *