Սիրո իրական տեսակները․ սիրո ո՞ր տեսակն է հենց ձերը՝ պարզում ենք միասին

Պարզվում է, որ սկսած հնագույն ժամանակներից լիքը փիլիսոփաներ, գիտնականներ, կրոնավորներ փորձել են բացատրել այս անհասկանալի զգացմունքն ու անգամ տիպաբանել, որ մենք հեշտությամբ հասկանանք, թե սիրո որ տեսակն է մեր մոտ։
Սկսենք դասականից։
Սոկրատեսն ասում էր, որ կա սիրո երկու տեսակ՝
֊ սեր մարմնի հանդեպ, ֆիզիկական սեր։
Այս սերը արագ վերջացողներից է։ Երբ մարդը մի պահի դադարի գրավիչ լինել արտաքնով՝ սերն արագ անցնում է։
֊ սեր հոգու հանդեպ։ Այս սերը երբեք չի վերջանում, որովհետև հոգին չի ձևափոխվում, ինքը եթե գրավիչ է, ուրեմն միշտ գրավիչ կմնա։
Մեր օրերում Սալավյովն ասում էր, թե ապրի Սոկրատեսը, բայց դե այդքան էլ էդպես չի։ Կա սիրո 3 տեսակ՝
֊ սեր, որը տալիս ես ու հետ չես ստանում՝ հիմանականում ծնողական սերն է։
֊ սեր, որ ստանում ես ավելի շատ , քան տալիս ես, օրինակ, զավակների սերը։
֊ և սեռական սեր՝ սեր, որ տալիս ու առնում ես հավասարաչափ։ Ասում էր հենց այս մեկը պիտի լինի առողջ հարաբերությունների հիմքում։
Բայց արի ու տես, որ ժամանակի ընթացքում լիքը սիրո տիպեր առանձնացվեցին։
✔ՍԵՐ ,երբ դիմացինովդ հիանում ես, էնքան ես սիրում, որ էդ մարդը քեզ համար իդեալական է դառնում։
✔ՖԻԼԻԱ, երբ մեկի հանդեպ ունես խորը կապվածություն, բայց միայն ընկերական ու սեռական ոչ մի ցանկություն չկա,
✔Ստորգե, երբ քնքշանքով ես սիրում, հիմնականում ընտանիքի հանդեպ սերն է,
✔Ագապե, երբ սիրում ես Աստծուն, ամենամաքուր սերն է,
✔Լյուդուս, երբ սիրում ես մարդուն բացառապես ֆիզիկապես ու առաջին իսկ ֆիզիկական փոփոխությունից հետո արագ
ձանձրանում ես,
✔ՄԱՆԻԱ, երբ խելագարության է հասնում զգացմունքդ՝ կա կիրք, կա սեր ու կա մեծ խանդ,
✔ՊՐԱԳՄԱ, երբ դիմացինդ քո մեջ իրեն հասնելու մեծ ցանկություն է առաջացնում՝ միայն սեռական նպատակներով։
 Դեռևս անտիկ շրջանում փիլիսոփա Ֆերեկիդան նշում էր, որ անգամ երկինքն ու երկիրն են իրար սիրով կապված ու ԱՇԽԱՐՀԻ ՍԿԻԶԲԸ ՀԵՆՑ ՍԵՐՆ Է, իսկ մենք դա չենք գիտակցում անգամ 21րդ դարում :

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *