Նրան պատրաստում էին Հիտլերին սպանելու համար. Գրետա Գարբո՝ պատմության ամենագեղեցիկ կանանցից մեկը

 1905թ-ին Շվեցարիայի աղքատիկ ընտանիքներից մեկում ծնվում է սիրունիկ աղջիկ, ով հոր վաղ մահվանից հետո որոշում է թողնել ուսումն ու աշխատել վարսավիրանոցում` գոյությունը պահպանելու համար:
Նա այնքան սիրուն է լինում, որ գործակալություններն անմիջապես իրեն նկատում են ու առաջարկում են խաղալ հայտնի ֆիլմերի էպիզոդիկ դերերում:
Գրետան ֆիլմերում իրեն փորձելուց հետո որոշում է նվիրվել հենց դերասանական արվեստին ու կարճ ժամանակում գրավում է համր ֆիլմերն իր գրավիչ արտաքնով ու համոզիչ խաղով:
Համր ֆիլմերին փոխարինելու են գալիս արդեն հնչյունային ֆիլմերը, որտեղ Գարբոն հեռուստադիտողին գայթակղում է իր դյութիչ, խիտ ձայնով` դառնալով Հոլիվուդի թագուհիներից մեկը:
Առջևում 2-րդ համաշխարհայինն էր: Այս սիրունին չի կարողանում աչքաթող անել անգամ Հիտլերը:
Բրիտանական հետախուզությունն առիթից օգտվում է ու Գարբոյին վարձում է իրենց համար աշխատելու: Երկար ժամանակ Գրետային պատրաստում էին ՀԻՏԼԵՐԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, սակայն սպանության փորձը ձախողվում է:
Չնայած դրան տղամարդկանց խելքահան անող Գարբոն երկար ժամանակ շարունակում էր աշխատել բրիտանական հետախուզության համար ու կատարում բարդ առաջադրանքներ:
Պատերազմի ավարտից հետո ներկայիս գործակալն ու արդեն նախկին դերասանուհին այդպես էլ ուշքի չի գալիս ու որոշում է վերջնականապես լքել Հոլիվուդը:
49 ՏԱՐԻ ԳՐԵՏԱ ԳԱՐԲՈՆ ԱՊՐՈՒՄ Է ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ, ԻՐ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ` ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՎ ՈՒ ԵՐԵԽԱ ՉՈՒՆԵՆԱԼՈՎ:
Այդ տարիների ընթացքում նա ոչ մի հարցազրույց չի տալիս, երբեք ոչ մի կարևոր հանդիսության չի ներկայանում, իսկ փողոց դուրս է գալիս միայն սև ակնոցներով:
Ոչ մեկ այդպես էլ չի կարողանում պարզել, թե, ի վերջո, ինչու պատմության ամենաշքեղ կանանցից մեկը որոշում է կյանքն ավարտել մեկուսացվածությունն ընտրելով:
1990թ-ին նա մահանում է` լրիվ մենակության ու խորը հիասթափության մեջ:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *