《Միասին, բայց մենակ》. Նկար, որի նշանակությունը չի կարող չհուզել

Մարիա Քրեյնը ժամանակակից նկարչուհի է, ով հատկապես հայտնի է նրանով, որ ներկայացնում է կանանց դիմագծերն ու ձեռքերը չափազանց նրբորեն՝ խորը դետալներով։
Այս նկարն իր ամենահայտնի նկարներից մեկն է և կոչվում է՝ 《ՄԻԱՍԻՆ, ԲԱՅՑ ՄԵՆԱԿ》։
Մարիան փորձել է նկարով ցույց տալ մարդկային մենակության մեկ այլ դրսևորում, որն է մենակությունը ոչ թե որպես կարգավիճակ, այլ ավելի շուտ որպես հոգեվիճակ։
Նա նկատում է, որ հաճախ մենք կարող ենք շրջապատված լինել հարյուրավոր մարդկանցով ու անգամ սիրելիի ունենալ մեր կողքին, բայց դա չի սփոփում այն մենակությունը ,որը կա մեր ներսում։

Maria Kreyn http://www.tuttartpitturasculturapoesiamusica.com

Այդ զգացողությունն երբեմն այնքան ուժեղ է, որ մենք չենք կարողանում այն հաղթահարել ու գնալով ավելի ենք ամփոփվում մեր մեջ։
Մենակության հաղթահարման միակ ճանապարհը այս դեպքում դառնում է ինքնահաղթահարումը, ճիշտ մարդկանցով շրջապատվելն ու ՃԻՇՏ սիրելիի ընտրությունը։ Պետք չէ, ըստ նրա, ուղղակի մեկին ունենալ կողքիդ, այլ պետք է գտնել այն մեկին, ով իրոք կփրկի ձեզ ձեր իսկ հորինած մենակությունից, ոչ թե ավելի կթաղի նրա անգութ ճանկերում։
 Մարիա Քրեյնն ու մենակությա ն իր փիլիսոփայությունը։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *