Ինչու՞ էին Հին Հունաստանում գինի խմում միայն այս բաժակներով

 Այս  բաժակները հին հունական բաժակներ են, որոնք նախատեսված են եղել գինի խմելու համար և նրանց կոչել են ԿԻԼԻԿ։
Այս մեր հին հունացիները չեն սիրել հարբած մարդկանց, վստահ են եղել, որ հարբած մարդիկ շառ են, և ստեղծել են այ այսպիսի գինու բաժակներ, որոնք էդքան էլ հարմար չեն խմելու, առավել ևս հարբելու համար։
 Կիլիկները շատ մակերեսային խորություն են ունեցել ու եթե խմող մարդու ձեռքերը թեկուզ մի քիչ դողացել են խմելուց՝ այդ կիլիկի ամբողջ պարունակությունը թափվել է գետին կամ հենց խմողի վրա։
Այս հանգամանքը ստիպում էր, որ կիլիկից խմողը սթափ լիներ, իսկ եթե այդպես չէր ու ինքը մի քիչ գինովցած էր լինում, ձեռքերը դողացնում էր ու գինին թափում՝ դրանով նշան տալով, որ իրեն գինի չլցնեն էլ։
 
Սա էլ մի կողմ կիլիկն ամբողջությամբ պատված էր լինում ուսուցողական նկարներով։Ասենք, օրինակ, պատկերված էր լինում շատ խմած երիտասարդ, ով դրա պատճառով հետ է տալիս ու նրա կինն էլ նեղված դեմքով նրա ճակատին սառը թրջոց է դնում։
Այս պատկերներով հին հույները ևս փորձում էին կանխարգելել համաերկրային հարբոցիները։
 Մարդիկ անգամ Հին Հունաստանում մտածել են սթափ դատելու մասին,որովհետ հասկացել են, որ դա է լավ պետություն ունենալու գրավականը։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *