Իրականում ինչու՞ են առաջանում խալերը. նոր վարկած

Պարզվում է, որ ռեինկարնացիայի կողմնակիցները առաջ են քաշում լրիվ ուրիշ տեսություն ԽԱԼԵՐԻ մասին։

 

Ռեինկարնացիայի տեսության կողմնակիցները պնդում են, որ ԽԱԼԵՐԸ ՄԵՐ ՆԱԽՈՐԴ ԿՅԱՆՔԻ ՏՐԱՎՄԱՆԵՐԻ արտացոլանքն են։

Դրանք պատահական չեն հայտնվում մեր մարմնի այս կամ այն հատվածում, իրենք սիմվոլիկ ձևով ցույց են տալիս, որ նախորդ կյանքում մենք որևէ տրավմայի ենք ենթարկվել հենց այդ հատվածում, կամ մահացել ենք այդ հատվածի հիվանդության պատճառով ու արդյունքում մեր անգիտակից հիշողությունը էներգետիկ կուտակում է ստեղծում նույն հատվածներում խալերի տեսքով։


Բացի այդ, ըստ այդ տեսության, իզուր չէ, որ կան խալեր, որոնք առաջանում են ի ծնե, իսկ կան նաև նրանք, որոնք առաջանում են մեր կյանքի ընթացքում։
Այս սիրուն տեսությունը վստահեցնում է, որ մենք մեր բոլոր կյանքերում ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆՔ ՀԵՆՑ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՐՈՆՑ ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ՆԱԽՈՐԴ ԿՅԱՆՔՈՒՄ ու այդ հանդիպումից հետո մեր ներքին էներգիան ցույց տալու համար, որ այդ մարդուն նախկինում ճանաչել ենք, էլի խալեր է ստեղծում՝ հուշելով, որ այս մարդը ՊԻՏԻ մնա մեր կյանքում։


Այսպիսով նրանք վստահեցնում են, որ խալերը ՄԵՐ ՆԱԽՈՐԴ ԿՅԱՆՔԵՐԻ ԱՊՐՈՒՄՆԵՐՆ ԵՆ, ԷՄՈՑԻԱՆԵՐՆ ԵՆ, ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ են ու իրենք գալիս են մեզ հուշելու, թե ինչպես ապրենք այս կյանքը։ Նույն կերպ, համոզում են նրանք, մեր այս կյանքի տրավմաները մեր հաջորդ կյանքում խալերի տեսքով ի հայտ կգան։


Հետաքրքիր է, որ այս գիտնականները վստահեցնում են անգամ, որ եթե մարդը կարողանա հիշել իր նախորդ կյանքի սիրուն, ապա կիմանա, որ այս կյանքում իր սերն ու նախկին կյանքում իր սերը ՆՈՒՅՆ ԽԱԼԻՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ։ Ըստ նրա մենք ենթագիտակցորեն գնում ու ընտրում ենք նույն մարդուն ։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *