Թագուհի՞, Տնտեսուհի՞, Աղջնա՞կ, թե՞ Սիրուհի. ծանոթանում ենք կնոջ հոգեվիճակներին

Հոգեբանները վստահեցնում են, որ յուրաքանչյուր կնոջ մեջ ապրում է 4 հոգեվիճակ և եթե նույնիսկ կինն առաջնորդվում է միայն մեկով` դա չի նշանակում, որ մյուսները բացակայում են: Մենք առաջարկում ենք ծանոթանալ այդ հոգեվիճակներին ու միասին հասկանալ դրանց առանձնահատկությունները:

Սկսենք առաջին հոգեվիճակից, որը մեր օրերում ամենաշատ տարածվածներից մեկն է`Թագուհու հոգեվիճակը:

Այս կանայք ինքնուրույն են, ինքնաբավ, խնամված, անկախ, ինքնավստահ ու հպարտ: Նրանք աշխատանքում բավականին մեծ հաջողություններ են նվաճում, կարողանում են արժանանալ շրջապատի ուշադրությանը և միշտ սպասում են, որ տղամարդիկ իրենք առաջին քայլն անեն ու նվաճեն իրենց թանկագին սիրտը:

Երկրորդ հոգեվիճակը, որը ևս  ոչ պակաս տարածում ունի` Տնային տնտեսուհու հոգեվիճակն է:

Սա ավելի շատ դրսևորվում է մայրական ուղղված էներգիայով` ուշադրություն երեխաների նկատմամբ, ինքնազոհողություն, հոգատարություն: Այսպիսի կանայք եփում են, մաքրություն անում, կարողանում են լսել և նրանց հետ շփումը շատ հարմարավետ է ու դյուրին:

Երրորդ հոգեվիճակը` Աղջնակի հոգեվիճակն է:

Այս կանայք էներգիայի աղբյուր են: Նրանք կենսախինդ են, միշտ կարողանում են ստանալ, այն ինչ ցանկանում են, սակայն դա միայնակ անել չեն կարողանում: Նրանք միշտ թվում է անպաշտպան են և օգնության կարիք ունեն, այդ է պատճառը, որ տղամարդիկ նրանց միշտ հոգատարությամբ են շրջապատում ու ամեն ինչ անում են, որպեսզի չնեղացնեն: Այս հոգեվիճակով կանայք հավերժական երազողներ են:

Չորրորդ հոգեվիճակը` Սիրուհու հոգեվիճակն է:

Այս կանայք սեթևեթելու վարպետներ են: Նրանք կրքոտ են, սեքսուալ ու հեշտությամբ գրավում են յուրաքանչյուր տղամարդու: Կրակի մարմնացում են և նրանցից դժվար է հրաժարվել:

Հոգեվիճակները, թվում է թե, տարբեր են, սակայն հոգեբանները վստահեցնում են, որ յուրաքանչյուր կին պետք է փորձի ներդաշնակ դարձնել այս հոգեվիճակներն իր ներսում քանի որ`

Եթե իշխում է Թագուհու հոգեվիճակը, ապա ինչ-որ պահի տղամարդը կվախենա այս կնոջից և նա կմնա լրիվ միայնակ` այսպիսով իրեն որդեգրելով նաև տղամարդկային հատկանիշներ:

Տնային Տնտեսուհու հոգեվիճակի իշխման պարագայում կինը ժամանակի ընթացքում այնքան հոգատար է դառնում, որ կորցնում է սեփական ինքնասիրությունը` հաճախ տղամարդու կողմից ևս արհամարհվելով և օգտագործվելով:

Եթե ճնշող է Աղջնակի հոգեբանությունը, ապա ինչ-որ պահի տղամարդը կհոգնի նրան անընդհատ աջակցելուց` ինքը ևս աջակցության կարիք ունենալու պատճառով:

Եվ, ի վերջո, Սիրուհու հոգեվիճակի գերակշիռ լինելը կնոջը կդարձնի անլուրջ հարաբերությունների օբյեկտ: Նա կլինի ցանկալի, սանկայն նրա հետ ոչ ոք ընտանիք կառուցել չի ուզենա:

Այսպիսով իրական կինը պետք է լինի ամուր ու միևնույն ժամանակ երազող, հոգատար ու միևնույն ժամանակ ցանկալի, սեթևեթող և միևնույն ժամանակ իր ոտքերի վրա ամուր կանգնած,  իրավունքները մինչև վերջ պաշտպանող: Սիրված եղեք` չմոռանալով,  որ տղամարդուն հաղթում են  միայն ԿԻՆՆ ՈՒ ԳԻՆԻՆ:

 

Մուլտիպատեց  Անիկ Մարգարյանը

 

 

 

 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *