Թագուհի Վիկտորիա. պատմություն Անգլիայի ամենահզոր թագուհիներից մեկի կյանքից

Պատմություն Մեծ Բրիտանիայի ամենահայտնի թագուհու՝ Վիկտորիայի  խարիզմատիկ  կյանքից…

 

Մի օր թագուհի Վիկտորիան աֆրիկացի հայտնի պաշտոնյաներից մեկին է հյուրընկալում։

 

Իր արքունիքում այդ ժամանակ սովորություն է լինում ճաշը մատուցելուց առաջ հյուրերին մատուցել փոքր պնակներով ջուր, որ վերջիններս լվան իրենց ձեռքերն ու նոր սկսեն հյուրասիրվել սեղանից։

 

Երբ ծառաները բերում են պնակներով ջուրը, աֆրիկացի պաշտոնյան խուճապի է մատնվում՝ չի հասկանում, թե էդ ջուրն իր ինչին է պետք։

Դե պատկերացրեք Աֆրիկա՝ ջրի պակասով առանձնացող աշխարհամաս ու մատուցված ջուր, ի՞նչ պետք է անել այդ պարագայում՝ իհարկե ԽՄԵԼ ։


Պաշտոնյան վերցնում է ամանով ջուրն ու խմում։

Թագուհի Վիկտորիան անակնկալի է գալիս, բայց հասկանում է, որ պետք է շտկի անհարմար իրավիճակն ու ինքն էլ է խմում լվացվելու համար բերված ջուրը։

Թագուհու օրինակին հետևում են նաև մյուսներն ու աֆրիկացին այդպես էլ չի հասկանում, որ սխալ է վարվել։

Այսպես, թագուհի Վիկտորիան կարողանում է պահել հյուրընկալության բոլոր կանոնները ու իր հյուրին անհարմար դրության մեջ չդնել։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *