Այս նկարներին նայելիս շունչդ կտրվում է. Դրագան Բիբինի արվեստը

Դրագան Բիբինը աշխարհի միակ նկարիչն է, ով կարողանում է մինիմալիզմով ստեղծել այնպիսի նկարներ, որոնց նայելով՝ մի տեսակ մարդու շունչը սկսում է կտրվել ու մարդ սկսում է տագնապել, վախենալ, զգալ, որ նկարում ինչ֊որ սարսափելի բան կա։

Այս երկու նկարները Դրագանի ամենահայտնի աշխատանքներ են, որոնք իրենց մեջ ահա թե ինչ են թաքցնում։

 

Դրագանը պատմում է.《Մի անգամ ես երազ տեսա։ Երազումս գիշեր էր ու ես ուզում էի վերցնել իմ սպիտակ վերնաշապիկը, որը գտնվում էր հենց իմ կողքին։ Երբ ես ուզեցի վերցնել այն, հասկացա, որ նրա մյուս ծայրը քաշում է ինձ ու ես չեմ կարողանում իրեն վերցնել։ Հենց ես փորձեցի քաշել այն ավելի ուժեղ, ես հայտնվեցի կողքի սենյակում, որտեղ վերնաշապիկի ծայրը դեռ շարունակվում էր։ Ես էլի ու էլի էի քաշում ու հանկարծ հայտնվեցի մի բաց, բայց շաատ մութ դռան առաջ ու հասկացա, որ ինչ֊որ մեկի ձեռքը ինձ ներս է տանում》։

Այս սարսափելի երազից հետո սերբիացի նկարիչը սկսեց նկարել իր երազն ու արդյունքում այ այս տեսակ աշխատանքներ ստացավ։

Ինքը վստահ է, որայէդ երազը մեր իրականության մարմնացումն է։ Մեզնից յուրաքանչյուրն ունի իր ներսում այն մութ, խավար ու վախեցնող ձեռքը, որ իրեն քաշում ու ավելի վատն է ուզում դարձնել, բայց կարևոր է, որ մենք հաղթենք այդ խավարին ու ժամանակին 《արթնանանք》։

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *