«Ձեռքեր». առաջին հայացքից սովորական այս նկարն իրականում չափազանց հուզիչ պատմություն ունի

 Հասկանում եմ, որ նկարը շատերիդ մոտ կասոցացվի ֆեյսբուքի հայտնի 《աղոթող》 էմոջիի հետ, բայց չէ սիրելիներ, սա այդ դեպքը չի, այս նկարն ավելի սիրուն պատմություն ունի։

Պատկերացրեք 15֊րդ դար։ Գերմանական մի ընտանիքում ապրում է միանգամից 18 երեխա ու հայրը հազիվ է այս հանքում աշխատում, որ երեխաներին պահի։

Այս ընտանիքում են նաև ապրում Ալբրեխտ և Ալբերտ եղբայրները, որ երազում էին նկարիչ դառնալու մասին։ Քանի որ իրենք գիտեին, որ այդքան փող չունեն նկարչություն սովորելու համար, որոշում են գիր֊ղուշ անել, ով հաղթեր՝ գնալու էր սովորեր, իսկ պարտվողը աշխատելու էր հանքում՝ եղբոր վարձը տալու համար։

Դե իհարկե հաղթում է Ալբրեխտը՝ 4 տարի սովորելով դառնալով լավագույն նկարիչներից մեկը։ Հենց գալիս է տուն, որ միասին նշեն իր ավարտելը, սեղանին կենաց է ասում ու դիմում Ալբերտին.

 

— Եվ հիմա, Ալբե՛րտ, քո հերթն է, գնա սովորելու, իսկ ես կհոգամ քո ծախսերը։

 

Բայց Ալբերտը աչքերը լցրած նայում է եղբորն ու ասում.

-Ո՛չ, եղբա՛յրս, ես չեմ կարող գնալ, չափազանց ուշ է ինձ համար: Այս չորս տարիներին հանքերում աշխատելուց հետո իմ ձեռքերն այլևս առաջվանը չեն: Ամեն մատս գոնե մեկ անգամ կոտրված է եղել, աջ ձեռքիս հոդացավն այնքան է սրացել, որ ես մեծ դժվարությամբ եմ կարողանում անգամ բաժակը պահել ձեռքումս… Իմ մատներն այլևս չեն կարող նկարչի նուրբ աշխատանքն անել, չեմ կարողանա ձեռքումս մատիտ պահել: Ո՛չ, չափազանց ուշ է ինձ համար…

Այս հուզիչ պատմությունն այնքան է ազդում Ալբրեխտի վրա, որ նկարում է այս կտավը՝ եղբոր տանջված ձեռքերը, որ վերև են պարզված ու միշտ աղոթում են իր համար։

 

Նկարը նկարում է որպես երախտագիտություն՝ ի նշան մեծ զոհողության ու այն դառնում է համաշխարհային արվեստի անբաժան մաս։

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *