Այս տղամարդն իսկական նետն ու աղեղ պահեց կնոջ սրտին. ահա թե ինչ եղավ դրա արդյունքում

Պարզվում է 1980թ֊ին Ռուսաստանում բեմադրվել է մի վտանգավոր պերֆորմանս լուսանկարի հերոսների մասնակցությամբ ու ինքը նվիրված է եղել կնոջ ու տղամարդու միջև վստահությանը։
Հերոսը իսկական նետ ու աղեղը պահել է հերոսուհու հենց սրտի ուղղությամբ, իսկ հերոսուհին պահել է նետի հակառակ կողմը՝ համ ձգելով այն, համ ինքն էլ ձգվելով։ Այսինքն այստեղ հերոսուհու ակնթարթային մահը կախված է եղել երկու կողմերից էլ, թե ինչքանով ուշադիր կլինեն ու ինչքանով կվստահեն իրար։

Պերֆորմանսի ընթացքում ամրացված բարձրախոսերով հնարավոր էր լսել երկու կողմերի սրտի անտանելի արագ բաբախյունը։

Ներկայացումը հերոսները հետո որակել են որպես իրենց կյանքի ամենաբարդն ու ամենավախեցնողը ու նշել՝
Կնոջ ու տղամարդու միջև վստահության ձեռքբերումը այ էս տեսակ բարդ նետահարություն է։ Երկու կողմերը պետք է շատ ուշադիր ու զգոն լինեն, որովհետև անուշադրության, հոգ չտանելու արդյունքում կողմերից մեկը կմահանա, իսկ մյուսը կդառնա մարդասպան։
 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *