«Նստած Դեմոնը».այս նկարի իմաստը կարող է փշաքաղեցնող լինել

Միխայիլ Վրուբելը մի նկար ունի կոչվում է 《ՆՍՏԱԾ ԴԵՄՈՆԸ》….

 

Ի՞նչ է ինքը ասում այս նկարով։

Ասում է Դեմոնին հաճախ շփոթում են Սատանայի կամ Չարքի հետ, այն ինչ Սատանա հունարենից թարգմանաբար ուղղակի նշանակում է կոտոշավոր, իսկ Չարքը հենց չարիքն է,որ կա։

 

Դեմոնը այդ մեզնից յուրաքանչյուրն է փնտրտուքի պահին։

Ինքը նշանակում է հոգի ու խորհրդանշում է իրեն ոչ մի կերպ չգտնող մարդկային հոգին։ Դեմոնը պայքարում է իրեն շրջապատող իրականության հետ, ինքը կռվում է իր ներքին վախերի հետ ու երբեք չի հանգստանում ոչ երկնքում, ոչ էլ երկրի վրա։

 

Դեմոնը մեր մեջ է ապրում ու միայն իրեն հանգստացնելուց հետո է, որ մենք կարողանում ենք հանգստանալ, իսկ մինչ այդ ինքը այ այսպես նստած է մեր ներսում ու չի թողնում ,որ անգամ հանգիստ քնենք ։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *