«Դանայա». ինչու՞ էին փորձում ոչնչացնել Ռեմբրանդտի ամենահայտնի կտավներից մեկը

1647թվականին Ռեմբրանդտը ստեղծեց իր հայտնի ու առեղծվածային նկարը՝ 《Դանայան》։

Նախնական տարբերակում նկարի կնոջ՝ Դանայայի դեմքը նման էր նկարչի կնոջ դեմքին, ում նկարիչը շատ էր սիրում, սակայն կնոջ մահից հետո Ռեմբրանդտը փոխեց 《Դանայայի》 դեմքը և այն դարձրեց իր սիրուհու՝ Գերտյե Դիրքսի դեմքի նման, ում հետ ապրում էր վերջին մի քանի տարին։

Անցան տարիներ։ Նկարչի հայտնի նկարը հայտնվեց ոչ պակաս հայտնի Էրմիտաժում։

1985 թվականին Էրմիտաժ այցելեց 48 ամյա մի տղամարդ՝ Բրոնյուս Մայգուսը։ Նա մոտեցավ թանգարանի աշխատակցին, հարցրեց,թեորն է իրենց ամենաթանկարժեք նկարը , հետո մոտեցավ 《Դանայային》 ու իր ձեռքում պահված թթուն(кислота-ն) շփեց հենց Դանայայի դեմքին, իսկ հետո դանակի երկու հարված հասցրեց նկարին։

Այսպես 《Դանայան》 երրորդ անգամ փոխեց իր դեմքը՝ այս անգամ քայքայվելով ու փրփրելով։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *