Նա ամբողջ կյանքում սիրեց միայն մեկ կնոջ. Մարկ Շագալն ու նրա ամենահուզիչ նկարի պատմությունը

1909թ.֊ին Շագալն հանդիպում է իր կյանքի սիրուն՝ Բելլային, ու որոշում որ Բելլան պիտի դառնա իր հոգու մուսան։

Իրենց առաջին հանդիպման հուշերում այսպես է գրում հայտնի նկարիչը.

 

《Էդ զարմանալի ձայնով անծանոթ աղջիկը եկավ ու ներսս տակնուվրա արեց, ես ամաչում էի անգամ նրա հետ խոսել, բայց վստահ էի՝ նրա հետ եմ կյանքս անցկացնելու》։
Այս երկուսի սերը ավելի քան փոխադարձ աճեց, բայց մի խնդիր կար՝ Շագալը չափազանց աղքատ էր Բելլայի ընտանիքի համար ու նրանք դեմ էին այս միությանը։

 

Սա, սակայն, իրենց չխանգարեց։Չնայած Շագալը 4 տարի միայնակ ապրեց Փարիզում՝ սիրելիից հեռու, Բելլան հավատում էր՝ իրենք ամուսնանալու են մի օր ու երջանիկ ապրեն։1915֊ին վերջապես ամուսնությունը կայացավ ու զույգը սկսեց միասին ապրել։
Բելլան Շագալի բոլոր կտավներում էր, բառացիորեն բոլոր։

Նկարչի յուրաքանչյուր աշխատանքում կարելի է գտնել գոնե կնոջ ստվերը։ Բելլան իր մուսան էր, սերը, ապավենը, ուղեկիցը հավատը։

1944թ֊ին կյանքը Շագալին զրկեց մուսայից։ Բելլան անսպասելի հիվանդացավ ու մի քանի օրում մահացավ։

29 տարի միասին ապրած զույգը մահով բաժանվեց։

Շագալն ուզում էր ինքնասպան լինել, բայց իրենց միակ աղջիկը խանգարեց։ Մեկ տարի նա թողեց վրձիններն ու վախեցավ կպնել որևէ կտավի։ Մեկ տարի անց միայն նա վերսկսեց նկարչությունը ու էլի հերոսացրեց Բելլային։
Կյանքի վերջին տարիներին Շագալը սովոր էր կրկնել.《Իմ կյանքի բոլոր երկինքներից արևի փոխարեն կախված է լրիվ ուրիշ լուսատու՝ ԲԵԼԼԱՆ》։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *