Լոնդոնի կառույցներից մեկի վրա 84 ինքնասպանության դիմողների ֆիգուրներ են տեղադրել․ ահա թե ինչու

Բրիտանացի Մարկ Ջենկինսոնը Լոնդոնի կառույցներից մեկի վրա 84 ինքնասպան լինողների արձան է կանգնեցրել։

 

 

Այս շենքին հենց նայում ես թվում է, թե լիքը մարդ կանգնած է շենքի եզրին, որ կյանքին վերջ տա, բայց իրականում հետո ես հասկանում, որ սրանք մարդիկ չեն, այլ անշունչ ճարտարապետական մարդկային լուծումներ։

 


Այս նախագիծը, որն այդքան ազդեցիկ է կողքից, բրիտանացին անվանեց 《84》 ու ինքը լրիվ սոցիալական ուղղվածություն ունի.

 

Մարկը նշում է, որ ամեն շաբաթ միջինում 84 բրիտանացի վերջ է տալիս իր կյանքին ինքնասպանությամբ, ընդ որում նրանց տարիքը չի գերազանցում 40֊ը։


Այս նախագծով Մարկը ուզում է ցույց տալ, որ մեր կողքին կան մարդիկ, ովքեր իրենց կյանքն այնքան չեն սիրում, որ պատրաստ են դրանից հրաժարվել ու այդ մարդիկ սիրո, ուշադրության, ջերմության ու հույսի կարիք ունեն։

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *