Համաշխարհային կինոարտադրության խորհրդանիշներից մեկը՝ Մարլեն Դիտրիխը ծնվել է Բեռլինում 1901 թվականի դեկտեմբերի 27-ին։Դիտրիխն ապրել է ավելի քան 90 տարի և մահացել 1992 թվականի մայիսի 6-ին։ Նա նկարահանվել է ավելի քան հինգ տասնյակ ֆիլմերում և թողարկել է 7 ալբոմ, սակայն պատմության մեջ առաջին հերթին մտել է որպես լեգենդար կին։ Ամբողջ աշխարհը քննարկում էր նրա սիրավեպերը (օրինակ՝ Ռեմարկի հետ) և վիճաբանում նրա սուր արտահայտությունների շուրջ։Հիշենք նրա ամենավառ մտքերից մի քանիսը.

  1. Եթե դու երեկոյան 7-ին վերադառնալու փոխարեն վերադառնում ես ժամը 9-ին, և նա դեռ ոստիկանություն չի զանգահարել, նշանակում է՝ սերն արդեն ավարտվել է։
  2. Լեզուդ ատամներիդ ետևում պահիր, եթե չես կարող առաջարկել մի նոր բան, որը կփոխարինի այն մեկին, որը չես հավանել։
  3. Եթե կինն արդեն ներել է տղամարդուն, ապա նա չպետք է տղամարդու մեղքերի մասին հիշեցնի նախաճաշի ժամանակ։
  4. Իսկական կինը չի անհանգստանում, անհանգստացնում է։
  5. Ահռելի տարբերություն կա շատ գումար վաստակած և ի ծնե հարուստ մարդկանց միջև։
  6. Ընկերությունն ավելի ուժեղ է միավորում մարդկանց, քան սերը։
  7. Երջանկությունը միշտ գալիս է աշխատասերների մոտ։
  8. Անխուսափելին պետք է ընդունել արժանապատվությամբ։
  9. Սիրո մեջ հնարավոր չէ տարբերել հաղթանակը կապիտուլյացիայից։
  10. Գրեթե ցանկացած կին ցանկանում է հավատարմություն պահպանել, դժվարությունը միայն հավատարմության արժանի տղամարդ գտնելն է։
Նյութի աղբյուրը