Փառավոր էդդի․ ո՞վ էր Ալ Կապոնեի փաստաբանն, ում շնորհիվ վերջինս կարողանում էր փրկվել բոլոր բանտերից

2 պատմություն, 2 տարբեր ճակատագրեր

Պատմություն 1 – Մոտ 100 տարի առաջ Չիկագոյում վխտում էին գանգստերները Ալ Կապոնեի գլխավորությամբ: Հայտնի լինելով իր անխիղճ բնավորությամբ՝ Կապոնեն ահ ու սարսափ էր տարածում ողջ քաղաքում՝ զբաղվելով սպիրտի, պատվերով սպանությունների և այլ մութ գործերով:

Հիմա հարց կառաջանա, թե ինչպե՞ս էր Կապոնեն կարողանում խուսափել դատվելուց, պատճառը նրա փաստաբանն էր՝ “Փառավոր Էդդի” մականունով, ով իր ժամանակների լավագույն փաստաբաններից էր, ճարպիկ, ճկուն, ում գլխավոր հաճախորդները տարբեր խմբավորումների պարագլուխներն էին: Շնորհիվ Էդդիի ճարպկության, այս մարդիկ չէին հայտնվում ճաղերի ետևում:

Նրա նվիրվածության համար Կապոնեն լավ էլ վճարում էր, անգամ իր բիզնեսից բաժնեմասեր էր տալիս: Էդդին շատ լավ էր ապրում, ուներ ամեն ինչ, վայելում էր կյանքը, բայց նաև ուներ իր թույլ կետը ու այդ կետը նրա որդին էր, ում պաշտում էր: Որդու համար Էդդին անում էր մեն ինչ, չկար “Ոչ” բառը, ինչ ուզում էր, ստանում էր, գնի մասին խոսք լինել անգամ չէր կարող:

Էդդին ցանկանում էր, որ իր տղան լավ ապրի, ունենա լավ կյանք, լավ համբավ, բայց և հասկանում էր, որ համբավի առումով ինքը լավ հայր չէ, քանի որ իր օրինակը վատն է ու որդուն չի կարող տալ իր լավ անունը, փառքն ու դրական օրինակը: Ու այս միտքը նրան հանգիստ չէր տալիս, որովհետև իր վատ գործերը հետագայում անդրադառնալու են որդու վրա ու “խայտառակվի” իրենց ազգանոնը:

 

Ու որոշում է քավել իր մեղքերը և գնում է դատավորի մոտ՝ պատմելով ողջ ճշմարտությունը Կապոնեի և մյուս պարագլուխների մասին: Նա ցանկանում էր մաքրել իր անունն այդ վատ պիտակից՝ դեմ գնալով մաֆիային ու սկսվում են Կապոնեի սև օրերը: Կարծում եմ արդեն պատկերացրեցիք, թե ինչ եղավ Էդդի հետ ու նրան գտնում են մահացած:

Պատմություն 2 – Երկրորդ Համաշխարհային պատերազմը շատ հերոսներ է տվել, որոնցից մեկն էլ Էդվարդ Օհարան էր: Օհարան օդաչու էր և ծառայողական թռիչքներ էր իրականացնում Խաղաղ օվկիանոսում գտնվող Լեքսինգթոն ավիակրից: Մի անգամ էլ Օհարան հատուկ հանձնարարություն կատարելու համար թռիչքի է մեկնում, բայց ընթացքում տեսնում է, որ վառելիքի քանակը բավարար չէ, այս մասին հայտնում է ղեկավարությանը, որից հետ հրահանգ է ստանում վերադառնալ:

Վերադարձի ժամանակ Օհարան տեսնում է մի բան, որից այսպիսի մի արտահայտություն կա՝ արյունը գլխով է տալիս: Դիմացը ճապոնական ռազմական ինքնաթիռներն էին, որոնք գնում էին դեպի ամերիկյան նավը: Ամերիկյան ինքնաթիռները գնացել էին տարբեր հանձնարարությունների ու ավիակիրն անպաշտպան էր:

Օհարան չէր հասցնի գնալ դեպի իր նավը, ուստի ուներ մի ելք, այնպես անել, որ ճապոնացիները փոխեն իրենց թռիչքի ուղղությունը: Ու անսպասելիորեն հարձակվում է, որոնց համար ամերիկյան ինքնաթիռի հարձակումն իսկական անակնկալ էր: Օհարան կրակում է բոլոր հնարավոր զենքերից, որոնք ուներ ինքնաթիռում՝ քանդելով ճապոնացիների ինքնաթիռների շարքերն ու ստիպելով, որ անկանոն թռչել: Այնուհետև միայնակ կռվում է ողջ ֆլոտի դեմ՝ հասնելով նրան, որ ճապոնացիները շրջվում են ու փոխում ուղղությունը:

Օհարան կարողանում է հասնել իր նպատակին ու մի կերպ վերադառնում է ավիակիր: Ինքնաթիռի վրայի փոքրիկ տեսախցիկը, որը հետախուզության համար էր տեղադրված, փոքր-ինչ չափով նկարած է լինում ողջ մարտը, որի ընթացքում պարզվում է, որ Օհարան ոչ միայն պաշտպանել է իր նավը, այլ նաև վերացրել էր հակառակորդի 5 ինքնաթիռ:

Օհարան դառնում է առաջին ռազմածովային զինվորը, ով ստանում է Medal of Honor կոչում: Սակայն օդային պատերազմներից մեկի ժամանակ Օհարան զոհվում է, ով 29 տարեկան էր: Նրա հայրենի քաղաքը չմոռացավ կատարած հերսությունն ու Չիկագոյի օդանավակայանը վերանվանվեց Օհարա՝ ի պատիվ իրենց խիզախ օդաչուի: Եթե հանկարծ գնաք Չիկագո, ապա իմացեք, թե ինչ մարդու ազգանուն է կրում օդանավակայանը:

 

Իսկ հիմա կհարցնեք, թե ի՞նչ կապ ունեն այս երկու պատմությունները: Օհարան նույն Էդդիի որդին էր, այն որդին, ում համար Էդդին լավ կյանք էր երազում ու մաքուր, պատվաբեր անուն։

Նյութի աղբյուրը այստեղ 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *