Ինչու՞ պայուսակով տղամարդուն հարվածող կնոջ պատվին մի օր արձան կանգնեցվեց․ մի լուսանկարի պատմություն

Դանուտե Դանիելսոնը՝ լուսանկարի պայուսակով հարվածող հերոսուհին, հրեա էր։ Նա ու իր մայրը հազիվ էին փախել գերմանական նացիստական ճամբարից ու հասել Շվեդիա։ Կինը չէր կարողանում մոռանալ ու հաղթահարել այն մանկական սարսափելի ապրումների հիշողությունները, որ ունեցել էր այդ օրերին։

1985թ., ՇՎեդիա։ Նեոնացիստները որոշում են ցույցեր կազմակերպել՝ իրենց գաղափարները տարածելու ու աջակիցներ, թափ հավաքելու համար։ Դանուտեն պատահական նկատում է ցույցի մասնակիցներին ու չդիմանալով՝ սկսում պայուսակով հարվածել նրանց։ Սկզբում ցուցարարները նրանից չեն վախենում ու անգամ հակահարձակվում են, բայց երբ Դանուտեին միանում են քաղաքի մյուս բնակիչները, նեոնացիստները փախչում ու թաքնվում են այնքան, մինչև նրանց հազիվ օգնության է գալիս ոստիկանությունը։

Այս արարքը Դանուտեին դարձրեց հոլոքոստն ապրած, բայց դեռ ուժեղ մնացած մարդու խորհրդանիշ, խիզախության, պայքարի սիմվոլ։ Բնակիչները պահանջեցին, որ կնոջ արձանը տեղադրվի հենց դեպքի վայրում՝ նույն լուսանկարի տեսքով։

Սկզբում իշխանությունները դիմադրեցին, բայց շվեդները ստորագրահավաք կազմակերպեցին ու հասան նրան, որ այժմ այս տարբերվող արձանը կանգնած է Շվեդիայում՝ հիշեցնելով, որ նույնիսկ ցեղասպանությունները չեն կարող կոտրել պայքարող մարդու ոգին։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *