Ապրիլի 3-ը շոկոլադե մուսի օրն է

Patum.am-ը տեղյակ է նաև «քաղցր» օրերից և այսօր առաջարկում է ուտել շոկոլադե մուս:
Ֆրանսերենից  թարգմանաբար «mousse» նշանակում  է «փրփուր», ինչն էլ իր հերթին արդեն ասում է,  որ այս աղանդերը պետք է լինի փրփուրի նման փափուկ ու դուրեկան:
Չնայած շոկոլադե մուսի ծագման մանրամասները հայտնի չեն, բայց հավաստի տվյալներ կան, որ այն եղել  է հայտնի ուտելիք 18-րդ դարի Ֆրանսիայում:

Ինչպե՞ս նշել
Այս տոնը նշելու շատ տարբերակներ կան.կարող եք պատրաստել շոկոլադե մուս ձեր ընտանիքի անդամների համար կամ տանել աշխատավայր՝ կիսելով այն աշխատակիցների հետ: Մեկ այլ տարբերակ է նվիրել մուսի բաղադրատոմսը ձեր հարևանին: Իսկ եթե չգիտեք ինչպես պատրաստել, հոգ չէ, որովհետև մենք դրա մասին էլ ենք մտածել:

Պատրաստման եղանակը


Շոկոլադե մուսի պատրաստման բազմաթիվ եղանակներ կան, սակայն մենք առաջարկում ենք դրանցից ամենապարզը:

շոկոլադ 200գ(ցանկալի է մուգ)
ձու 3 հատ
կարագ 25գ
շաքարավազ 4 ճ. գ.
վանիլին 1 թ.գ.
աղ(մի պտղունց)

Անհրաժեշտ է հալեցնել շոկոլադը և կարագը միասին: Մինչ սա  ընթացքի մեջ է, հարել ձվերի սպիտակուցները, ավելացնել աղը, հետո նաև դեղնուցներն ու շաքարավազը:Վերջում ավելացնել նաև հալեցրած շոկոլադը, հարել ևս մի քանի րոպե, իսկ հետո դնել սառնարանում:

Գիտե՞ք արդյոք
Շոկոլադե մուսի առաջին բաղադրատոմսը հայտնվել է «Boston Globe» ամսագրի «Housekeepers Column» բաժնում 1897 թվականին:

 

 

Ինֆորմացրեց` Համլետ Սիմոնյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *