Երկարածայր կոշիկների օգտագործման էվոլյուցիան․ ինքնապաշտպանությունից մինչև հարսանեկան նախախնամություն

Մի քանի օրից բոլորիս դուռը սրտակեղեքորեն կթակի սեպտեմբերի 1-ը: Եթե դուք պլանավորել եք նոր կոշիկ գնել կամ արդեն հասցրել եք թարմացնել կոշիկապաշարը աշնան լիաթոք գալուստի կապակցությամբ, ապա ճիշտ ժամանակն է ծանոթանալ աշխարհի ամենատարօրինակ կոշիկին:
9-րդ դար, Հարավային Ֆրանսիա, Սեն Ժիրոնայի շրջան․ մավրիտանական հարձակումների արդյունքում լիքը ֆրանսիացի կանայք գերվում էին անպատկառ հարձակվողների կողմից: Այդ ժամանակ էր, որ ստեղծվեցին այս կոշիկները, որոնց սուր ծայրով  խեղճ կանայք կարողանում էին անգամ իրենց վրա հարձակվողներին սպանել: Մի խոսքով,  9-րդ դարի ֆրանսիացի կանանց ամենասիրելի սառը զենքը սա դարձավ, որը և՛ կրում էին, և՛ կռիվներում դրանցով հաստատ չէին պարտվում։

19-րդ դար, Ֆրանսիա․ ֆրանսուհիների սիրելի կոշիկը լրիվ այլ նշանակություն ստացավ: Փայտից պատրաստված, երկարածայր ու մի քիչ կեռ այս կոշիկները դարձան ամենանորաձև հարսանյաց կոշիկներից: Անգամ այսպիսի նախախնամություն ծնվեց` ՈՐՔԱՆ ԵՐԿԱՐ ԷՐ ԿՈՇԻԿԻ ԾԱՅՐԸ, ԱՅՆՔԱՆ ՇԱՏ ԷՐ ՓԵՍԱՆ ՍԻՐՈՒՄ ՀԱՐՍԻՆ: Դե պատկերացրեք հիմա՝ ինչքան ջանք էին գործադրում հարսները, որ իրենց կոշիկն ամենաերկարածայրը լինի` հարսանիքի հյուրերը սիրո ուժգնությունից վատանան։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *