Ինչպես ազատվել ցելյուլիտից․ գեղեցիկ լինելու գաղտնիքները

Կանանց մեծ մասին անհանգստացնում է ցելյուլիտի առաջացման խնդիրը:Պարզելու համար` սպառնու՞մ է ձեզ ցելյուլիտը, թե` ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը և սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է: Վերջին տարիներին առավել քան երբևէ խնդիրը հետապնդում է ոչ միայն կանանց , այլ նաև տղամարդկանց:

Ի՞նչ է ցելյուլիտը:

Ցելյուլիտը կանանց բնորոշ քրոնիկ ախտահարում է, որը հանգեցնում է ենթամաշկային ճարպային հանգույցների փոփոխությունների:

«Ցելյուլիտն այսօր մեծ սպառնալիք է կանանց համար, ընդ որում,՝ ոչ մի կին ապահովագրված չէ: Այն հատկապես սրվել է վերջին 30 տարիների ընթացքում:

Ցելյուլիտը հիմնականում ի հայտ է գալիս 35-40 տարեկան կանանց շրջանում, սակայն այն սկսել է ավելի հաճախ հայտնաբերվել նաև երիտասարդ աղջիկների մոտ:

Ցելյուլիտը ո՛չ միայն մաշկի արտաքին տեսքի խնդիր է, այլև այս կամ այն ներքին օրգանի կամ հյուսվածքի ֆունկցիոնալ խանգարման հետևանք:

Սկզբում այն կարող է հանգեցնել ճարպային հյուսվածքի աննշան փոփոխությունների, սակայն հետագայում կարող է վերածվել ավելի բարդ հետևանքների:

Ինչու՞ է առաջանում ցելյուլիտը

Ցելյուլիտի առաջացման պատճառները շատ են: Դրանց մի մասն ուսումնասիրված է, մի մասը` ոչ: Ցելյուլիտի առաջացման ամենատարածված գործոններն են` սխալ սնունդը` հատկապես ճարպերի, ապխտած սննդամթերքի, աղի չարաշահումը, վնասակար սովորությունները` ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը, անբարենպաստ միջավայրը` խիստ ցուրտը, մագնիսական դաշտը, քաշի հաճախակի տատանումները, հորմոնալ խանգարումները, սթրեսները, վիտամինային և անոթային փոխանակության խանգարումները, ժառանգական նախատրամադրվածությունը և, իհարկե` առանց սպորտի, պասիվ կենսակերպը:

Հնարավո՞ր է, արդյոք, պայքարել ցելյուլիտի դեմ:

Գովազդները, որոնք խոստանում են բուժել ցելյուլիտը մի քանի միջոցառման միջոցով, լուրջ չէ: Ցելյուլիտի դեմ կարելի է պայքարել միայն մշտական համալիր խնամքով եւ ճիշտ կենսակերպով:

Եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, ապա պետք է ընտրել որևէ մարզաձև (լող, աէրոբիկա) և պարբերաբար զբաղվել դրանով:

Ընդհանրապես, մարմնամարզությունը նպաստում է մկանային գործունեության ակտիվացմանը, նյութափոխանակության, անոթային փոխանակության բարելավմանը, հետեւաբար` նաեւ ցելյուլիտի կանխարգելմանը:

Ցելյուլիտի բուժման համար կարեւոր նշանակություն ունեն ֆիզիոթերապեւտիկ միջոցառումները, մեզոթերապիան, մերսումները, որոնց շնորհիվ բարելավվում է արյան տեղային շրջանառությունը` նպաստելով ցելյուլիտի բուժմանը: Նորագույն միջոցներից են էլեկտրոլիպոլիզը (մաշկի մեջ մտցված երկար ասեղների միջոցով թույլ հոսանք է արձակվում, որոնք էլ «կործանում են» ճարպային հանգույցները):

Ցելյուլիտի կանխարգելման նպատակով բժիշկները խորհուրդ են տալիս կերակրի մեջ սահմանափակել ճարպի քանակությունը, ավելի շատ օգտագործել մրգեր, բանջարեղեն, բնական հյութեր, խուսափել գազային հեղուկներից, ալկոհոլային խմիչքներից, պահածոյացված ու ապխտած սննդամթերքից: Իսկ ամենակարևորը պետք է լինել ավելի ակտիվ և զբաղվել սպորտով:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *