Ինչ է պետք անել արևահարման դեպքում․ այս խորհուրդները պետք է կարդա յուրաքանչյուրը

Այս օրերին, երբ կիզիչ արևը կարող է կրկնապատկել օրվա լարվածությունը և շատ հաճախ արևահարության պատճառ դառնալ, կարևոր է իմանալ, թե ինչ է պետք անել արևահարության ժամանակ, որպեսզի դրա հետևանքները ծանր չլինեն:

Ընդունեք սառը լոգանք: Սակայն ոչ մի դեպքում մի օգտվեք օճառից կամ գելից. նրանք կբորբոքեն մաշկը:

Արևահարման դեպքում անփոխարինելի միջոց է ալոե վերայի հյութը: Այն հանգստացնում և սառեցնում է մաշկը, նաև օգնում է հանել ցավն ու բորբոքվածությունը:

Պետք է արևահարված հատվածին ալոե վերայի թարմ հյութ քսեք, բայց քանի որ դա միշտ հնարավոր չէ, ապա կարող եք փոխարինել այնպիսի քսուկներով, որոնց հիմքում ալոեն է:

Եթե արևահարումը թույլ է, ապա ցավը կթեթևանա, եթե այդ հատվածին որևէ սառը բան դնեք: Օրինակ, սառույցով լցված տարա:

Թույլ արևահարման դեպքում նաև կօգնի ձիթապտղի յուղը: Պարզապես այն քսեք արևահարված հատվածին :

Բորբոքվածությունը կթուլացնեն կարտոֆիլն ու վարունգը: Նաև համապատասխանում են թեյի փաթեթները: Փրկություն կարող է լինել նաև կաղամբը:

Երիցուկի արգանակով կարող եք մերսումներ անել: Եթե մարմնի մեծ մաս է այրվել, ապա երիցուկի արգանակով լոգանք ընդունեք:

Խմեք շատ հեղուկ, հատկապես կանաչ թեյ, նռան հյութ և ջուր: Արևահարման դեպքում ավելի լավ է հրաժարվել սպիրտային խմիչքներից:

Ամենակարևորը՝ պետք է հիշել` արևահարման դեպքում պետք է անմիջապես հեռանալ ավելի ստվերոտ տեղ: Հետո պետք է սառեցնել մաշկը:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *