Ինչու՞ ենք համբուրվելիս փակում մեր աչքերը․ հետաքրքիր բացատրություն

Կան մերօրյա ճշմարտություններ, որոնք հաճախ չենք էլ հասկանում, թե ինչու են այդպես։ Օրինակ, երբևէ մտածե՞լ եք՝ ինչու՞ են մարդիկ համբուրվելիս փակում իրենց աչքերը, բացահայտում ենք միասին։

Հին Եգիպտոսում չգիտեին համբույրի մասին…Նույնիսկ Կլեոպատրան, որը հայտնի էր տղամարդկանց հանդեպ ունեցած իր հաղթանակներով, չգիտեր` ինչ բան է իսկական համբույրը:

Իսկական կրքոտ համբույրը ուղեղում նույն քիմիական ռեակցիան է առաջացնում, ինչ ցատկը անկարգելով (парашют), կամ ատրճանակից կրակելը:

Հռոմեացիներն, ի նշան ողջույնի, համբուրում էին միմյանց աչքերը, իսկ ռուսների մոտ նույն համբույրը ճիշտ հակառակը՝ հրաժեշտի նշանակություն ունի:

Միջնադարյան Իտալիայում, եթե տղամարդը բոլորի ներկայությամբ համբուրեր աղջկան` պարտավոր էր ամուսնանալ: Նեապոլում ավելի դաժան էին օրենքները. փողոցում համբուրվելը կարող էր ավարտվել բանտարկությամբ: Համբուրվողներն անգամ կարող էին զրկվել կյանքից, եթե հոգևորականի ներկայությամբ է տեղի ունեցել այն:

Ահա, թե ինչու են, ի վերջո, մարդիկ համբուրվելիս փակում աչքերը։ Պարզվում է այն ունի բացատրություն` համբուրվելու ժամանակ ուղեղը ստանում է սենսորային գերծանրաբեռնվածություն` փակելով աչքերը ենթագիտակցորեն նվազեցնում ենք կրքերի լարվածության ավելցուկը:

Ինֆոպատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *