Կուբայի հեղափոխական զինված ուժեր՝ FAR de Cuba

  1. Հեղափոխական զինված ուժերը (Fuerzas Armadas Revolucionarias de Cuba)՝ Կուբայի զինված ուժերն են, որոնք ապահովում են Կուբայի պաշտպանությունը, սկսած 1959 թվականի հունվարից:
  2. Կուբայի զինված ուժերի նախորդը «Մամբի» ապստամբ խմբավորումներն էին, որոնք պայքարում էին անկախության պատերազմում: 20-րդ դարի սկզբին ԱՄՆ զորքերի վերահսկողության տակ ստեղծվեցին գյուղի պահակախմբի (la Guardia Rural) զինված ջոկատները (որոնք երկրում էին մինչև 1902 թվականը):
  3. Երկրի սահմանադրության համաձայն՝ Կուբայի Պետական ​​խորհրդի նախագահը Գերագույն գլխավոր հրամանատարն է և հենց նա էլ որոշում է զինված ուժերի կառուցվածքը:
  4. Կուբայի բանակը ներառում է հետևյալ զինված ուժերը. Ցամաքային զորքեր, Նավատորմ, Օդային և հակաօդային ուժեր:
  5. Բանակ զորակոչվում են «Համընդհանուր զորակոչի մասին» օրենքի հիման վրա (ներդրվել է 1963 թ.):
  6. Զորակոչի տարիքը`17:
  7. Զինծառայության ժամկետը 3 տարի:
  8. Կանայք կարող են զինված ուժերում ծառայել կամավոր հիմունքներով խաղաղ ժամանակ (իսկ պատերազմի ժամանակ նրանք կարող են մոբիլիզացվել):
  9. Հրամանատար կադրերը վերապատրաստվում են ռազմական դպրոցներում, Ռազմատեխնիկական ինստիտուտում և Ծովային ակադեմիայում:
  10. Կուբայի բանակը պարբերաբար անցկացնում է հրամանատարական կազմի և համակցված սպառազինությունների զորավարժություններ՝ «Մոնկադա», «Բաստիոն» (կղզում ռազմական ներխուժումը հետ մղելու վարժանքներ, որոնք նախ անցկացվել են 1980թ., այնուհետև 1983, 1986, 2004, 2009 և 2013 թվականներին):

 

 

Ինֆոպատեց Ռեբեկա Հովհաննիսյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *