Իսրայելի պաշտպանության բանակ՝ ՑԱԽԱԼ

  1. Տղաները ծառայում են իսրաելական բանակում 3 տարի, իսկ աղջիկները՝ 2 տարի:
  2. 15 տարեկանից հավանական նորակոչիկները անցնում են հոգեբանական և մտավոր թեստեր`որոշելու, թե որ ստորաբաժանում են նրանք ուղարկվելու:
  3. Աղջիկները կարող են բանակում չծառայել, եթե հայրն արգելում է դա անել:
  4. Ուղղափառ հրեաները գրեթե չեն ծառայում բանակում:
  5. Արաբ – մուսուլմանները չեն ծառայում բանակում:
  6. Նրանք մարտական ​​ստորաբաժանումներ են մտնում միայն իրենց կամքով՝ ծնողների թույլտվությամբ և ամուր նյարդերով:
  7. Առավել էլիտար զորքերը օդուժն է, որ աշխարհում երկրորդն է ԱՄՆ-ից հետո:
  8. Զինվորներն արձակվում են հանգստյան օրերին զենքով, որոնց հետ նրանք քնում են, ուտում և անգամ գնում են դիսկոտեկներ: Զենք կամ փաստաթղթեր կորցնելու համար զինվորները անցկացնում են մի քանի օր կամ շաբաթ ռազմական բանտում:
  9. Բանակը անընդհատ անցնում է դաշտային վարժանքներ՝ ուղևորվելով անապատ և իրականացնելով գիշերային գործողություններ: Դաշտային վարժանքներում զինվորներին տրվում է չորսի համար ընդհամենը մեկ զինվորի չափաբաժին սնունդ, ինչը բավարար է բոլորի քաղցը բավարարելու համար:
  10. Զինվորների մոտավորապես 10%-ը երկրորդ քաղաքացիություն ունի և գալիս է Իսրայել միայն բանակում ծառայելու համար: Եվ հակառակը: Հրեաների թոռները անմիջապես չեն ստանում Իսրայելի քաղաքացիություն, բայց կարող են այն ստանալ բանակում ծառայելուց հետո:
  11. Միայնակ զինվորներին՝ այն զինվորներին, որոնց ծնողները Իսրայելում չեն ապրում, ցանկության դեպքում տրվում է մեկ ամսվա արձակուրդ՝ աշխատելու և իրենց համար գումար վաստակելու համար:
  12. Բանակում կան հատուկ մարդիկ, նրանց մասին նույնիսկ բարձրաձայն չեն արտահայտվում, որպեսզի խնդիրներ չառաջանան: Նրանք ասում են. «Թակեք դուռը» – և բոլորը հասկանում են, թե ինչի մասին է խոսքը:
  13. Բանակում ծառայելուց հետո, զինվորներին տրվում են լավ պարգևավճարներ, ինչը բավարար է ամբողջ Եվրոպա ճանապարհորդելու համար:

 

 

Ինֆոպատեց Ռեբեկա Հովհաննիսյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *