Անցանկալի մազե՞ր․ ահա թե ինչպես էին դրանցից ազատվում հին ժամանակներում

Անցանկալի մազերի խնդիրը հետապնդել է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին դեռևս հնուց, երբ նրանք չգիտեին՝ ինչպես ազատվել դրանցից, բայց նաև հասկանում էին, որ պիտի փնտրեն հարթ ու անմազ մարմին ունենալու միջոցներ։ Եթե չկային մերօրյա էպիլացիոն սարքերն ու հարյուրավոր մազահեռացման մեթոդները, ապա ինչպե՞ս էին իրենց մարմինը անմազ դարձնում անցյալի կանայք. տեղափոխվում ենք անցյալի վարագույրներից այն կողմ։

Պարզվում է՝ առաջին մազահեռացման պրոցեսները տեղի են ունեցել Հին Եգիպտոսում, որտեղ կանայք խայտառակություն էին համարում մարմնի վրա մազերի առկայությունը։ Այդպիսի կանայք համարվում էին կեղտոտ ու կենդանական ծագումով և ոչ մի տղամարդ չէր ցանկանում նրանց հետ գործ ունենալ։

Այսպիսի պատկերացումները ստիպում էին կանանց ավելի ուշադիր լինել սեփական մարմնի նկատմամբ ու պահպանել դրա էլաստիկությունը։ Ինչպե՞ս էին նրանք հասնում դրան։

Աղքատները ստիպված էին օգտվել կտրող գործիքներից ու փորձել դրանցով սափրել իրենց մարմինը, իսկ հարուստ կանանց բախտը ավելի էր բերում։ Հատուկ նրանց համար պատրաստվում էին մեղրից և կաթից տարատեսակ քսուկներ, որոնք քսում էին համապատասխան հատվածին ծառաներն ու հետո պոկում տարբեր կտորներով։ Այս պրոցեսն ինչքան էլ որ ցավոտ էր, բայց հասանելի էր միայն ընտրյալ կանանց, ովքեր սրա շնորհիվ միշտ գեղեցիկ մարմին էին ունենում։ Ահա սա է պատճառը, որ հին եգիպտական պահպանված նկարազարդումներով հնարավոր չէ գտնել կնոջ, ով ունի մազածածկույթով պատված մարմին։

Հաջորդը Հին Հունաստանն էր։ Այստեղ նախընտրում էին ուղղակի այրել մարմնի մազերը։ Հետաքրքրական է, որ սա տարածված էր ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց շրջանում։ Տղամարդիկ ևս անում էին ամեն բան անցանկալի մազերից ազատվելու համար, քանի որ մազոտ մարմինն անպատվաբեր էր անգամ տղամարդու համար։

Մազահեռացումը հատուկ սարքերով էին իրականացնում, որոնք պետք է առավելագույնս վնաս չտային մարմնին, այլ այրեին միայն ու միայն մազերը։ Սա, իհարկե, միշտ չէ, որ բարեհաջող էր ավարտվում ու հաճաղ այրվում էր նաև մարմինը, բայց դա չէր ստիպում հին հույներին հրաժարվել մազահեռացումից։

Ժամանակի ընթացքում այս մեթոդները, իհարկե, դարձան ավելի մոդեռնիզացված ու հիմա այն բոլոր տանջանքները, որոնք հետապնդում էին հնում ապրող կանանց, վերացել են։

Մի պատմություն ևս։ Ասում են՝ Հին Հռոմում մի կին ամուսնանում է նկարչի հետ։ Նկարիչը սովոր էր աշխատել գեղեցիկ բնորդուհիների հետ, ովքեր մարմնի վրա ոչ մի մազ չունեին։ Երբ առաջին ամուսնական գիշերը նա տեսնում է իր ամբողջովին մերկ ու մազոտ կնոջը, այլևս չի մտնում նրա ննջասենյակ։ Կինը 6 տարի ապրում է նրա հետ՝ անկողին չկիսելով ու հետո ստիպված բաժանվում է ամուսնուց՝ գտնելով քիչ պահանջկոտ ուրիշ մեկին։

 

Մուլտիպատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *