Այս աղջիկը 10 տարի փախել էր տնից ու թաքնվել ծնողներից․ ահա թե որն էր նրա փախուստի պատճառը

Տասը տարի առաջ Չինաստանում գրանցվեց մի կորստի պատմություն, որը շատերի անհանգստությունն առաջացրեց. չինացի 15-ամյա աղջիկը դուրս էր եկել տնից, ու այլևս նրա մասին ոչ ոք ոչինչ չէր իմացել, սակայն 10 տարի անց նա պատահականորեն գտնվեց, ու այն, ինչ իմացան ծնողները նրան գտնելուց հետո, չի կարող անտարբեր թողնել ոչ ոքի։

Ամեն բան սկսվեց, երբ չինացի աղջնակը (ում անունը իրավապահները նախընտրում են չբարձրաձայնել) հորից գումար ուզեց ինտերնետ ակումբ գնալու համար։ Աղջկա հայրը մերժեց նրան և նշեց, որ չի հավատում իր աղջկան, ու որ նա այդ գումարը ինչ-որ կարևոր բանի վրա չի ծախսելու։ Աղջիկը չափազանց նեղվեց հոր խոսքերից ու այդ օրը գնաց տնից։ Այդ օրվանից սկսած՝ նրա մասին ոչ ոք չլսեց ու չիմացավ, թե ուր անհետացավ աղջնակը։

Ծնողները ընկել էին արդեն հուսահատության մեջ։ Աղջկա հեռախոսն անջատված էր ու կորած, նա ոչ մի կերպ կապի դուրս չէր գալիս, և նրա գտնվելու վայրի մասին չգիտեին անգամ նրա ամենամոտ ընկերները։ Երկար տարիներ փնտրելուց հետո նրան մահացած հռչակեցին։

Աղջկա ծնողներն արդեն համակերպվել էին նրա կորստի հետ ու անգամ փոխեցին տունը, որպեսզի վիշտը ավելի հեշտ հաղթահարեն, բայց 10 տարի անց նրանք լսեցին զարմանալի նորությունը՝ իրենց դուստրը ողջ էր, սակայն ինչպե՞ս էր նրան հաջողվել ողջ մնալ ու ի՞նչ էր նրա հետ տեղի ունեցել՝ դեռ պարզ չէր նրանց համար։

Ոստիկանների հետ խոսելուց հետո միայն պարզ դարձավ այս առեղծվածային պատմության ամբողջ եղելությունը։ 10 տարի անց աղջկան հայտնաբերել էին Չինաստանի ինտերնետ ակումբներից մեկում։ Պարզվում է, որ 10 տարի շարունակ աղջիկը բնակվել է տարբեր ինտերնետ ակումբներում՝ խաղալով հայտնի Cross fire խաղը։ Նրա մոտ այս խաղը խաղալն այնքան լավ է ստացվել, որ բազմաթիվ այցելուներ ուղղակի վճարել են աղջկան իրենց փոխարեն այս խաղը խաղալու համար, ու արդյունքում նա կարողացել է ապահովել իրեն ու չվերադառնալ տուն։

Խաղերից մեկի ժամանակ նա ինչ-որ խուլիգանություն էր արել, ու ոստիկաններն ընկել էին նրա հետքի վրա։ Նրանք պարզել էին, թե իրականում ով է եղել այդ աղջիկը, որովհետև նրա խաղային անունը ոչ մի տեղում չէին կարողացել գտնել։ Պարզվել է, որ աղջիկը 10 տարի շարունակ իր խաղային անունով է ներկայացել։ Նա խոստովանել է, որ հենց ինքն է այն աղջնակը, որ տարիներ առաջ անհետացել է, ու նշել է, որ ուղղակի նեղացած էր իր հորից ու ուզում էր նոր կյանք սկսել, որում ինքը հենց գումար կվաստակի։

 

Աղջկա ծնողները չգիտեին ինչպես վարվել այս նորության հետ։ Նրանց աղջիկը, փաստորեն, 10 տարի շարունակ թաքնվել էր իրենցից ու չէր ցանկացել անգամ բարձրաձայնել իր գոյության մասին։ Նրանց հանդիպումը չափազանց հուզիչ էր։ Աղջկա մայրը նշել է, որ ինքը չգիտի ինչպես խոսի նրա հետ, որովհետև արդեն լրիվ այլ մարդու հետ գործ ունի, սակայն խոստացել է, որ այլևս երբեք իր աղջկան ոչ մի բանում ընտանիքը չի մերժելու։

 

Մտապատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *