Այս չինացի տղամարդն ամեն օր տնից դուրս է գալիս հարսի զգեստով ու կանգնում փողոցում. երբ իմանաք՝ ինչու է նա այդպես վարվում, չեք կարողանա զսպել արցունքները

Չինացի Գուո Անգուանա անունով տղամարդն ամեն օր դուրս է գալիս փողոց հարսի զգեստով։ Նա այդ զգեստով գրավում է բազմաթիվ ճամփորդների ուշադրությունը, ովքեր սկզբում ծաղրում էին չինացուն առանց հասկանալու, թե ինչու է նա իրեն այդպես պահում։ Սակայն երբ մարդիկ իմացան ճշմարտությունը, չկարողացան զսպել արցունքները։

Պարզվում է՝ Գուոն ունի 4 տարեկան դուստր, ով տառապում է քաղցկեղով։ Աղջիկն ունի արյան քաղցկեղ, ու բժիշկները նրան բուժելու համար ահռելի գումար են պահանջում։ Սկզբում Գուոն կարողանում էր ապահովել բուժման գումարը՝ ամեն օր աշխատելով ու պարտքեր անելով, սակայն շուտով նա հասավ այնպիսի վիճակի, երբ էլ չգիտեր, թե որտեղից գտնի անհրաժեշտ գումար իր աղջկա բուժման գոնե նվազագույն վճարն ապահովելու համար։

Այդ ժամանակ էր, որ չինացին դիմեց հիմնադրամների։ Նրանք ինչ-որ գումար հատկացրին, ու կամավորները ևս փորձեցին օգնել հուսահատ հորը, սակայն նրանց գումարը ևս չբավականացրեց։ Ի՞նչ անել. Գուոն ընկավ հուսահատության գիրկը, ու այդ ժամանակ էր, որ նա որոշեց գնալ ծայրահեղ քայլի։ Նա հասկացավ, որ պետք է այնպիսի բան անի, որը առավելագույնս կգրավի բոլորի ուշադրությունը։

Նա որոշեց հարսանեկան զգեստ հագնել, շուրթերը կարմիր ներկել, դուրս գալ փողոց, ուշադրություն գրավել ու գումար խնդրել նաև հասարակ անցորդներից։ Ինչպես արդեն նշեցինք, սկզբում նրա վրա բոլորը ծիծաղում էին՝ համարելով դա ինչ-որ աննորմալ մարդու քայլ, որ ուզում է ուշադրության արժանանալ, բայց հետո ամեն բան փոխվեց։

Մարդիկ իմացան տղամարդու պատմությունը, նրա մասին գրեցին հայտնի պարբերականներ, ու անգամ ստեղծվեց հիմնադրամ, որը պետք է զբաղվեր գումարի հավաքման աշխատանքներով։ Այժմ Գուոն հավաքել է շուրջ 16.000 յուան, բայց նա վստահ է, որ կարող է ավելին։

Գուոն նշում է, որ ինքն ամեն ինչի պատրաստ է հանուն նրա, որ իր փոքրիկն ապրի։ Նա վստահեցնում է, որ ոչ մի ծաղրանք, ոչ մի ծիծաղ չի կարող իրեն կանգնեցնել։ Նա մինչև վերջ կգնա դեպի իր նպատակն ու կհասնի նրան, որ իր դուստրը վերջապես կապրի լիարժեք կյանքով։

Չինացին ապացուցել է, որ մեզնից յուրաքանչյուրն իր կյանքի պայքարն է մղում, ու ոչ ոքի պետք չէ քննադատել․ դուք չգիտեք՝ ինչի միջով է անցնում դիմացինն այդ պահին ու ինչու է իրեն այդպես պահում։

 

Մտապատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *