Ինչու՞ են Չինաստանում մահացածներին ամուսնացնում միմյանց հետ. սարսափելի ավանդույթի հետքերով

Մինխունը չինական ավանդույթ է, որը մեր օրեր է հասել դեռևս հին Չինաստանից։ Հին Չինաստանում կայսրը, ում որդին մահանում էր ու չէր հասցնում ամուսնանալ, գտնում էր մահացած աղջկա, ով ևս ամուսնացած չէր, ու կազմակերպում իր որդու ու այդ աղջկա հարսանիքը, որպեսզի որդին այն աշխարհում հանկարծ մենակ չմնա։

 

Սա նաև  նրանից է, որ Չինաստանում մեծապես հավատում են, որ մահացածները շարունակում են կյանք վարել նաև «այն աշխարհում», որտեղ շարունակում են երեխա ունենալ, երջանիկ ապրել։ Ավելին, ըստ նրանց, եթե իրենց հարազատը չի հասցրել ամուսնանալ այս կյանքում, ապա պարտադիր նրան պետք է ամուսնացնել գոնե մահից հետո, որպեսզի նա «այն աշխարհում» մենակ չմնա, ու նրա համար դժվար չլինի։ Հարսանեկան արարողությունից հետո մահացածներին թաղում են նույն տեղում՝ որպես առաջին ամուսնական գիշերվա նշան։

Իրականում առաջին հայացքից պարզապես մարազմատիկ թվացող այս ավանդույթը նաև սարսափելի դեպքերի պատճառ է դառնում։ Չինաստանում բավականին տարածված են գերեզմանները բացելու ու մահացածներին գողանալու հանցավոր գործողությունները։ Գերեզմաններ գողացողները պատվեր են ստանում մահացած տղամարդու հարազատներից, նրանցից փող վերցնում ու խոստանում գտնել հարմար կին իրենց տղայի համար, ով ամուսնացած չի լինի։

Քանի որ դեմոգրաֆիական խնդրի պատճառով Չինաստանում կին գտնելն ավելի դժվար է, քան տղամարդ գտնելը, գողերը բավականին դժվարությամբ են կարողանում կատարել իրենց առաջադրանքները։

Չինաստանում մի անգամ մի չամուսնացած տատիկ բավականին կլորիկ գումարի դիմաց խոստացել էր, որ իր մարմինը կհանձնի կին փնտրող ծեր տղամարդու ընտանիքին, եթե նրանք գումարը վճարեն նախապես, այլ ոչ թե իր մահից հետո։

Սակայն ամենասարսափելին դեռ առջևում է։ Չինաստանի գյուղերից մեկում տղամարդը սպանել էր 6 երիտասարդ աղջկա, որպեսզի նրանց մարմինը հետո վաճառի կին փնտրող փեսացուների ընտանիքներին ու կլորիկ գումար աշխատի։ Մահացած մարմնի գինը սկսվում էր 2000 դոլարից ու կարող էր հասնել ավելի մեծ թվերի։

Արդյունքում շատերն այս սարսափելի ավանդույթը դարձրել են գումար աշխատելու միջոց, ու ցավալին այն է, որ Չինաստանի իշխանությունները ոչինչ չեն էլ նախաձեռնում ավանդույթին վերջ տալու ու այն վերջնականապես արմատախիլ անելու համար։ Ներկայումս Մինխուն համարվում է աշխարհի ամենասարսափելի ամուսնական ավանդույթը։

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *