Ո՞վ էր աշխարհի առաջին տղամարդն, ով վիրահատվեց ու դարձավ կին. նա նշում էր, որ ուզում է ընդամենը երեխա ունենալ

Մեր օրերում սեռափոխության վիրահատությամբ այլևս չես զարմացնի, սակայն ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց, և ո՞վ էր այն մարդը, ով առաջինը գնաց նման քայլի՝ փոխելով իր սեռը։

 Էյնար Վեգեներ՝ դանիացի տղամարդ, ով սիրում էր նկարել ու ամեն ինչ արեց Կոպենհագենի համալսարաններից մեկում կրթություն ստանալու համար։ Էյնարը տարբերվում էր իրեն շրջապատող մարդկանցից. նա նուրբ հոգի ուներ ու շատ էր մատնվում տխրության ու դեպրեսիայի անհայտ պատճառներով։ Մի օր Էյնարը հանդիպեց իր ապագա կնոջը՝ Հերդա Գոտիլբին, ով ուղղակի հիանում էր իր ամուսնով։

Հերդան ևս սիրում էր նկարել։ Նա սիրում էր նկարել կանանց ու երբեմն խնդրում էր ամուսնուն, որ վերջինս իր համար բնորդ ծառայի։ Հերդան ամուսնուն կնոջ զգեստներ էր հագցնում ու շպարում էր այնպես, ասես նա իսկական կին լիներ։ Էյնարը սիրում էր իրեն տեսնել կնոջ հագուստով ու երբեմն հասկանում էր, որ ինքն իրեն ավելի հարմարավետ է զգում կնոջ դերում։

Մի օր Էյնարը խոստովանեց. ինքն իրեն լրիվ այլ կերպ է զգում կնոջ դերում ու կուզեր ամբողջ կյանքում կին լինել։ Նա սկսեց կիսվել իր կնոջ հետ, նշել, որ իր մարմնում իրեն հարմարավետ չի զգում, ու կինը սկսեց ոգևորել ու աջակցել ամուսնուն։ Ամեն ինչ հասավ նրան, որ 1930թ.-ին Էյնարը որոշում կայացրեց. ինքը պետք է փոխի իր սեռը։

Բժիշկները շոկի մեջ էին։ Նրանց առաջին անգամ էր դիմում մեկը, ով ուզում էր, ոչ ավել, ոչ պակաս, փոխել իր սեռը։ Նրանք երբեք նման վիրահատություն չէին արել, սակայն ռիսկի դիմեցին, որովհետև Էյնարն ուղղակի խնդրում էր, որ իրեն արագորեն դարձնեն կին։ Վիրահատությունը բարեհաջող ավարտվեց։ Էյնարը դարձավ Լիլի։

Բոլորը ցանկանում էին տեսնել Էյնար-Լիլիին։ Ոմանք նրան ահավոր քննադատում էին, իսկ ոմանք էլ չէին համբերում, թե երբ են այդ մարդու հետ ծանոթանալու, ով նման աննախադեպ քայլի է դիմել։ Արդյունքը եղավ այն, որ Էյնարը փոխեց նկարչությունը. «Ես ուզում եմ լիարժեք կնոջ կյանքով ապրել ու վերջապես երջանիկ լինել։ Նկարչությունն ինձ շատ է խանգարում»։ Այդպես էլ վարվեց. Լիլին թողեց նկարչությունն ու բաժանվեց իր կնոջից։

Դատարանը հեշտորեն բավարարեց բաժանման հայտը, քանի որ Էյնարի պատմությունից հետո նրանք այս ամենը համարեցին իսկական խելահեղություն ու անմիջապես ազատ թողեցին զույգին։ Էյնար-Լիլին ամեն օր նշում էր, որ իրեն վերջապես լավ է զգում, իր դեպրեսիաներն անցել են, նա սկսել է հաճախ ժպտալ ու սիրել աշխարհը։ Սակայն եկավ ավելի վճռորոշ փուլ. Էյնարը խոստովանեց, որ ինքն ամբողջ կյանքում երազում էր մայր դառնալ ու ուզում է դիմել նոր վիրահատության՝ մայր դառնալու համար։

Էյնար-Լիլիին պետք է արգանդի պատվաստում անեին։ Այդ ժամանակ բժշկությունն այդքան զարգացած չէր. բժիշկները դա համարեցին իսկական ինքնասպանության փորձ։ Եվ այդպես էլ եղավ. հրաշք տեղի չունեցավ, իր սեռափոխությունից 1 տարի անց Էյնարը մահացավ անմիջապես վիրահատությունից հետո։ Արգանդի պատվաստման ժամանակ նրա արյան մեջ վարակ էր անցել, որն էլ արագորեն սպանեց նախկին տղամարդուն։

Այսպես՝ Էյնարը մահացավ՝ մնալով պատմության մեջ որպես առաջին դժբախտ տղամարդը, ով փոխել էր իր սեռը՝ մայր դառնալու համար։ Նրա կինը մահացավ 9 տարի անց՝ այդպես էլ չդառնալով այն նկարչուհին, որն ուզում էր դառնալ։ Ավելի ուշ նա խոստովանեց. «Ես ուղղակի անհետ կորցրի իմ մուսային՝ Էյնարին»։

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *