Ինչու՞ էր հայտնի գիտնական Նիկոլա Տեսլան օրական ընդամենը 4 ժամ քնում. իմանալուց հետո դուք էլ այդպես կվարվեք

Ֆիզիկոսը քնի համար խիստ կանոնակարգ չի պահպանել: Տեսլան նախընտրում էր աշխատել նախագծի վրա, երբեմն օրերով: Բազմաթիվ օրերի աշխատանքից հետո նա ամբողջ օրը քնում էր, իսկ հետո վերադառնում էր աշխատանքի:

Երբեմն մի քանի րոպեով աչք էր փակում, քնում էր միայն այն ժամանակ, երբ բացարձակ ուժ չէր ունենում: Ընկերներն ու բժիշները խորհուրդ չէին տալիս այդպես անել, սակայն Տեսլան դեռ փոքրուց էր սովոր իր ասածը առաջ տանելուն: Ծնողները ստիպում էին, որ նա քահանա դառնա, սակայն նա ընտրեց ճարտարագիտությունը:

Օրեր շարունակ առանց քնի գյուտարարն աշխատում էր էլեկտրական մեքենայի վրա, ուսումնասիրում էր էլեկտրական շարժիչը, փոփոխական հոսանքը և մագնիսական հոսքերը: Նա համարվում է 20-րդ դարը լիարժեք սարքած մարդ: Նիկոլա Տեսլան մահացել է դժբախտ պատահարից հետո․ նրան հարվածել են մեքենայով: Տեսլան հրաժարվել է բժիշկների ծառայությունների, կոտրվածքներից հետո սուր թոքաբորբ է տարել, որը վերածվել է քրոնիկ հիվանդության:

Տեսլան վստահ էր՝ քունն ավելորդ ճոխություն է, որ թույլ չի տալիս քո իրական կյանքին ավելի մեծ ժամանակ հատկացնել, ուստի անհրաժեշտ է օրվա մեծ մասդ արթուն անցկացնել ու կենտրոնանալ գործերիդ վրա:

Փաստապատեց Անիկ Մարգարյանը 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *