Ինչպե՞ս խելքահան անել յուրաքանչյուր տղամարդու ընդամենը 2 րոպեում. գիտնականների զվարճալի բանաձևը

Կյանքն ինքնին նվաճումների ու պարտությունների շղթա է, որի արանքում բոլորս փորձում ենք նաև ապրել։ Հաճախ գործող այն կարծրատիպը, թե կինն ինքը պետք է սպասի, որ տղամարդը նվաճի իր սիրտը, փորձել են կոտրել գիտնականները՝ իրականացնելով հետազոտություն ու առաջարկելով շատ պարզ բանաձև, թե ինչպես կարելի է գրավել տղամարդու սիրտն ընդամենը 2 րոպեում։ 

Գեղեցիկ շրթնե՞րկ, օծանելի՞ք, թե՞ նորաձև հագուստ։ Եթե դուք տատանվում եք այս տարբերակների մեջ, ապա շտապենք ձեզ հիասթափեցնել, որովհետև նրանց հետազոտությունն ուղղված է եղել ոչ թե կանանց արտաքինին, այլ ներքին հոգեվիճակներին, որոնք, ըստ գիտնականների, կարող են ավելի մեծ ազդեցություն թողնել, քան մնացածը բոլորը միասին վերցրած։

Մի քանի տասնյակ կանանց հետ անցկացված հետազոտության ընթացքում նրանք պարզեցին, որ այն կանայք, ովքեր ավելի ինքնավստահ են, ովքեր սիրում են իրենց այնպիսին, ինչպիսին որ կան, անմիջապես գրավում են տղամարդու ուշադրությունը, իսկ նրանք, ովքեր կենտրոնացած են իրենց արտաքինի վրա, բայց ներքին ոչ մի ինքնավստահություն չունեն, պարզապես դուրս են մնում յուրաքանչյուր տղամարդու ուշադրությունից։

Գիտնականները նշում են, որ ինչ-որ տարօրինակ բանաձևով տղամարդիկ զգում են այն կանանց, ովքեր իրենց ներքին ինքնավստահությամբ առանձնանում են մյուսներից, ու երբ կինը սկսում է սիրել իրեն, իրեն սիրում են նաև մյուսները։

Այսպիսի կնոջը նկատելու համար ընդամենը երկու րոպե է պետք․ սիրտը չի կարող չզգալ ինքնաբավ կնոջ շլացնող ներկայությունը։ Նրանք խորհուրդ են տալիս յուրաքանչյուր կնոջ պարզապես սովորել սիրել սեփական անձը, սեփական գոյությունն ու էությունը։ Այս դեպքում է միայն հնարավոր խելքահան անել յուրաքանչյուր տղամարդու։ Ո՞ր տղամարդը կկարողանա դիմակայել այսպիսի կնոջ։

Նրանք վերջում հստակեցնում են, որ այս հետազոտությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գրավչությունը միայն արտաքնով չէ, այլ նաև ներքինով է, որը երբեմն ավելի ուժեղ է գտնվում, քան արտաքին բոլոր նշաններն ու գործոնները։

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *