Ինչու՞ են պանդաները սև և սպիտակ

Իր տպավորվող սև և սպիտակ գույնի շնորհիվ պանդաները դարձել են թերևս ամենահայտնի արջերը աշխարհում: Եվ երկար ժամանակ մասնագետները չէին կարողանում հասկանալ, թե ինչու են այդ կենդանիներին անհրաժեշտ միմյանցից այդքան տարբերվող գույների համադրություն: Այլ կենդանիների շրջանում նման գույնը չափազանց հազվադեպ է, հետևաբար, դրա էվոլյուցիոն նպատակը ամբողջությամբ չէր հասկացվում:

Բայց այժմ Կալիֆոռնիայի ինստիտուտի մի խումբ գիտնականներ գտնում են, որ պանդաները սև և սպիտակ գույնը օգնում է նրանց հաջողությամբ քողարկել ինչպես ծառերի ստվերում, այնպես էլ ձյան մեջ:

Ուսումնասիրության ընթացքում մասնագետները համեմատել են պանդայի գույնը մյուս կաթնասունների գույնի հետ (ներառյալ արջերի 39 ենթատեսակ) և եկել են այն եզրակացության, որ նրանց ճնշող մեծամասնությանը հարկավոր է գունավորում բացառապես իրենց բնակավայրում դիմակավորելու համար: Այն պանդաների համար, որոնք ապրում են լեռնային անտառներում, որոնք սահմանակից են ձնառատ տարածքներին, սպիտակ և սև գույնը առավել հաջող լուծում է:

Այս վարկածն էլ հենց հանդիսանում է ամենաընդունելին այսօր: Մինչ այդ կաին պնդումներ նաև, որ դա միջատներից պաշտպաննվելու միջոց է, մարմնի ջերմաստիճանի կարգավորման միջոց, օգնում է միմյանց հետ հաղորդակցվելուն և այլն:

Ինֆոիպատեց Ռեբեկա Հովհաննիսյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *