Ինչպե՞ս վարվեց Հիտլերն իր ամենասիրելի սպորտսմենուհու հետ, երբ պարզեց, որ նա տղամարդ է ու կին է ձևացել

Դորա Ռատիեն՝ Գերմանիայի ամենահայտնի սպորտսմենուհին, ով համարվում էր Հիտլերի ֆավորիտը․ ինչպե՞ս վարվեց Գերմանիայի առաջնորդը, երբ պարզեց, որ իր սիրելի սպորտսմենուհին այնքան էլ կին չէ, ավելին՝ տիպիկ տղամարդ է։

Ամեն բան սկսվեց Դորայի ծնունդից։ «Աղջիկը» ծնվեց 1918թ․-ին Գերմանիայի Բրեմեն քաղաքում։ Դորայի մայրը չափազանց դժվար ծննդաբերություն ունեցավ և նա չէր կարող անգամ կողմնորոշվել՝ ում է ունեցել՝ աղջի՞կ, թե՞ տղա։ Այդ պատճառով էր, որ նրան համենայն դեպս աղջիկ գրանցեցին։

Արդյունքում տղան մնաց ու դարձավ աղջիկ՝ Դորա անունով, ով մինչև 12 տարեկանը չէր էլ գիտակցում, որ իրեն սխալ սեռ են վերագրում։ 12 տարեկանում արդեն նա սկսեց գիտակցել, որ ինչ-որ մի բան այն չէ իր սեռի հետ ու նա սկսում է որպես տղա զարգանալ։ Արդյունքում՝ նա այդպես էլ չէր հարցնում իր ծնողներին, թե ինչու տղա լինելով հանդերձ՝ նա աղջկա անուն ունի ու աղջկա զգեստներ է հագնում։

Դորան շուտով սկսեց հաճախել սպորտային դպրոց։ Նա սկսեց կամաց-կամաց նվաճել բոլոր հնարավոր սպորտային բարձունքները։ Շուտով դորան դարձավ Գերմանիայ չեմպիոն, իսկ ավելի ուշ նաև թեթև ատլետիկայի Եվրոպայի չեմպիոն։ Նա նաև հասցրեց նվաճել վազքի հնարավոր բոլոր տիտղոսները։

Վերջին տիտղոսի նվաճումից հետո արդեն Դորան սկսեց  կասկածներ հարուցել կանանց մոտ։ Նրանք չէին հասկանում, թե ինչպես կարող է կինը այդքան ուժեղ լինել ու միշտ նվաճել բոլոր տիտղոսները։ Այդ ժամանակ էր, որ սպորտային ղեկավարներից մեկը նկատեց՝ Դորան բոլորովին էլ աղջիկ չէ, այլ տղա է, ով չգիտես ինչու ապրում էր աղջկա կյանքով։

Դորան ինքը ասեց, որ արդեն ուղղակի հոգնել է ապրել երկակի կյանքով։ Նա ուզում , որ իրեն վերադարձնեն իր տղամարդկային էությունը։ Շուտով նա Դորայից դարձավ Հենրիխ, ով չէր էլ փորձում մոռանալ սպրոտային իր հաջողությունների մասին։ Սկզբում նրան փորձում էին զրկել բոլոր տիտղոսներից, բայց հետո նշվեց, որ Դորան սա դիտավորությամբ չի արել, այլ նրան այդպիսին են դարձրել հանգամանքները։ Նրա տիտղոսներն ամբողջությամբ վերադարձրեցին։

Իսկ ինչպե՞ս վարվեց Հիտլերը այն բանից հետո, երբ իմացավ, որ իր սիրելի մարզիկն իրականում տղամարդ է և ոչ թե կին։

Պատմաբանները նշում են, որ Հիտլերն ի սկզբանե գիտեր Դորայի տղամարդ լինելու մասին։ Նա ոչինչ չէր ասում և ոչ մի քայլի չէր դիմում, որովհետև Դորան արդյունավետորեն էր պահում Գերմանիայի պատիվն ու նվաճում էր բազմաթիվ տիտղոսներ։ Երբ արդեն պաշտոնապես պարզ դարձավ այս ճշմարտությունը , Հիտլերը ոչինչ էլ չարեց։ Նա ուղղակի հոգաց, որ Դորայի տիտղոսներն իրեն մնան ու Դորայի ոչ ոք չճնշի։

Դորան մահացավ 2008թ․-ին Բրեմենում։ Նա իր մնացած ամբողջ կյանքում մնաց իր ծնողների հետ ու հոգ տարավ իր հայրական տան մասին։ Որքան էլ, որ Դորան Հենրիխ դարձավ, նա միևնույն է պատվով հիշեց այն շրջանը, երբ որպես Դորա նվաճեց բազմաթիվ սպորտային տիտղոսներ։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *