Հուդայի 30 արծաթը. որքա՞ն գումար իրականում ստացավ Հուդան Հիսուսին դավաճանելու համար, եթե հաշվենք այսօրվա ՀՀ դրամով

Հուդայի դավաճանությունն ու նրա ուսուցչին՝ Հիսուսին մատնելը երևի թե պատմության ամենահայտնի դավաճանություններից է, որի մասին գիտեն բոլորը։ Հուդան դավաճանեց Հիսուսին՝ փոխարենը ստանալով ընդամենը 30 արծաթ։ Սակայն արդյո՞ք այդ գումարն իրոք այդքան քիչ էր, որ մինչ օրս մեզնից շատերը համարում են այն աննշան գումար։

Վերջերս հետազոտողները փորձեցին ավելի կենտրոնանալ այս հանգամանքի վրա ու հասկանալ, թե ինչքա՞ն կարժենար 30 արծաթն այսօրվա արժույթներով։ Մենք առաջարկում ենք հասկանալ, թե ինչքան կարժենար 30 արծաթը ՀՀ դրամով։

Պարզվում է՝ 30 արծաթն այդքան էլ քիչ գումար չի եղել այն ժամանակների համար, ավելին՝ եղել է բավականին լավ վարձատրություն նմանօրինակ «աշխատանքի» համար։ Իհարկե, սրանով ոչ մի կերպ Հուդայի դավաճանությունը չի արդարացվում, սակայն հետաքրքիր է ի վերջո իմանալ Հուդայի դավաճանության արժեքը։

Հետազոտողները նշում են, որ այն ժամանակ, ամենայն հավանականությամբ, Հուդային վարձատրել են հունական արծաթներով, որոնք գրեթե 100 տոկոս արծաթից են եղել։ Դրանցից շատերը ունեցել են կրկնակի կողմեր, որոնք օգնել են, որ արծաթն ավելի ծանր լինի։ Ըստ հետազոտողների՝ սա պետք է նրա համար, որ հասկանանք՝ եթե քաշն իրոք ծանր է եղել, ապա արժողությունն էլ է բավականին մեծ եղել։

Մյուս չափումը հենց արծաթի տեսակն է։ Ինչպես արդեն նշեցինք, հին հունական արծաթները բավականին որակյալ են եղել, ավելին՝ դրանք այսօր առավել, քան թանկ են գնահատվում, ուստի, դրանից ելնելով, արծաթի գինն ավելի է բարձրանում։

Ամփոփելով այս բոլոր չափումները՝ քաշը, որակը, արծաթե մետաղադրամների տեսակը, հետազոտողները եկել են այն եզրակացության, որ Հուդան Հիսուսին մատնել է, եթե փոխադրենք ՀՀ դրամով, գրեթե 8.000.000 դրամով։ Այսինքն՝ նա իր ծառայության համար ստացել է միլիոններ։ Ահա այսպիսի զարմանալի բացահայտում։

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *