«Ազատություն կնոջ կրծքին». ինչպե՞ս ստեղծվեց առաջին կրծկալը

Ինչքան էլ որ դժվար լինի հավատալ, բայց կար ժամանակաշրջան, երբ կրծկալներ կրելը բացարձակ նորաձև չէր, ավելին՝ դրանք առհասարակ գոյություն չունեին, մինչև որ մի օր ամերիկացի մի կին որոշեց ընդունված կորսետները փոխարինել այլ հարմարանքներով։

Ուղիղ 105 տարի առաջ էր՝ նոյեմբերի 3-ին, երբ Մերի Ֆեյբս Ջեյկոբը որոշեց գնալ կանանց հագուստի ցուցադրության, որին ինքը մասնակցում էր, ու հասկացավ, որ իր կորսետը երևում է հագուստի տակից, իսկ նրա երկաթե մասերը ուղղակի թույլ չեն տալիս, որ ինքը հանգիստ շարժվի։

Այդ ժամանակ էր, որ Մերին որոշեց ինչ-որ նոր մի բան կարել, որը կօգներ ավելի հարմարավետ զգալ, լավ շարժվել ու, որ ամենակարևորն է, չէր երևա իր նորաձև հագուստի տակից։ Այսպես, վերցնելով իր գուլպաները ծայրերն ու երկու ժապավեն, նա կարեց աշխարհի առաջին կրծկալը, որը համարվում է ժամանակակից կրծկալի նախահայրը։

Ցուցադրության ժամանակ Մերին ուղղակի փայլեց իր տեսքով։ Ժյուրիի բոլոր անդամները նրան հռչակեցին հաղթող հենց նրա համար, որ աղջիկը կարողանում էր բավականին թեթև շարժվել ու կաշկանդված չէր իր ոչ մի քայլի մեջ։ Այդքանից հետո նա ոչ միայն ճանաչվեց հաղթող ու իր հետ տարավ մի ամբողջ հիացմունքի փունջ, այլ նաև գրավեց հայտնի դիզայներների ու դիզայներական ընկերությունների:

Tre Warner Brothers Corset-ը, որը համարվում էր կորսետի արտադրության ամենահայտնի ընկերությունը, վերջիվերջո կարողացավ համոզել Մերիին իրեն վաճառել հայտնի նոր «կորսետի» դիզայնի պատենտը։ Մերին գնաց այդ քայլին ու կնքեց, թերևս, իր կյանքի ամենաեկամտաբեր պայմանագիրը. նա շուրջ 21.000 դոլարով վաճառեց պատենտն ու այն դարձրեց ընկերության սեփականությունը։

Վաճառքից հետո կրծկալի նախահայրն ուղղակի մեծ հեղինակություն ու թափ հավաքեց։ Կանայք այլևս չկարողացան իրենց կյանքն ու առօրյան պատկերացնել առանց այդ ատրիբուտի։ Չնայած Մերին այլևս ոչ մի եկամուտ չստացավ հայտնի կրծկալի արտադրությունից ու վաճառքից, բայց նա այդպես էլ մնաց պատմության մեջ որպես առաջին կին, ով կարողացավ թեթևացնել ժամանակակից կնոջ կյանքն ու ստեղծել հագուստի մի մաս, առանց որի անհնար է պատկերացնել կնոջ հագուկապը։

 

 

Մտապատեց Անիկ Մարգարյանը 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *