Արքայադուստր Դիանայի հայկական արմատները. պարզվում է՝ նա իրականում հայուհի է եղել

Նա 1996 թվականի ամուսնալուծությունից հետո այլևս չէր կրում «ձերդ թագավորական մեծություն» և «Ուելսի արքայադուստր» կոչումները, սակայն 100 ամենազդեցիկ բրիտանացիների ցուցակում շարունակեց մնալ 3-րդ հորիզոնականում. Արքայադուստր Դիանա՝ կին, որ շարունակում էր երջանկություն փնտրել չնայած ընտանեկան բոլոր դժվարությունների, սակայն այդ երջանկությունն ավարտվեց ողբերգալի ավտովթարով՝ Դիանան ու իր սիրեցյալ Դոդի Ալ-Ֆայեդը մահացան:

Շատերը մինչև օրս չեն հավատում ավտովթարի պատահականությանն ու շարունակում դրանում մեղավորներ փնտրել, իսկ ոմանք էլ փնտրում են Դիանայի իրական արմատները, ոորնք, պարզվում է, հայկական են:

««Sunday Times» թերթում 2011 թ. օգոստոսի 7-ին տպագրված «Հայաստան՝ երկիր, որտեղից սկսել է կյանքը» հոդվածում նշվում է, որ արքայադուստր Դիանան հայկական արմատներ է ունեցել: Այնտեղ հարց է բարձրացվում այն մասին, թե ինչ ընդհանուր բան ունեն Քարդաշյանը, Կասպարովը, Ազնավուրը, Այվազովսկին, Հասմիկ Պապյանն ու արքայադուստր Դիանան: «Առաջին հայացքից արտասովոր թվացող այս հարցը, պարզվում է, իր հիմքերն ունի. այս բոլոր մարդկանց միավորում են հայկական արմատները, իսկ դա նշանակում է, որ նրանք բոլորը հայեր են: Շրջանառվում է կարծիք, որ հայկական ազգային կապերը շատ ամուր են և հրաշքներ են գործում: Հայաստանը միակ օրինակն է այն բանի, որ սփյուռքի բնակչության թիվը գերազանցում է պետության բնակիչների թվին: Հայաստանի բնակչությունը կազմում է 3 միլիոն, իսկ սփյուռքի բնակչության թիվը հասնում է 7 միլիոնի: Արքայադւստր Դիանայի հայկական արմատների մասին վաղուց էին լուրեր պտտվում: Բանն այն է, որ լեդի Դիի նախատատը (մոր կողմից) Հնդկաստանի հայուհիներից էր, ում անունը Էլիզա Գևորգյան էր»,- ասվում է հոդվածում:

Արքայադուստր Դիանան դարձավ մարդկանց սրտերի թագուհին, ինչի մասին էլ երազում էր և նշել էր լրագրողների հետ հարցազրույցում:

 

Մտապատեց Անիկ Մարգարյանը 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *