Աշխարհի ամենաթանկ 4 հարսանիքները. դրանք մի ամբողջ կարողություն արժեն

Ամուսնությունը կյանքի այն կարևոր իրադարձություններից է, որ թվում է, թե պետք չէ գումար խնայել այն կազմակերպելու վրա։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ աշխարհին հայտնի այն 4 զույգին, որ ոչ միայն գումար չեն խնայել իրենց հարսանիքի վրա, այլ նաև մի ամբողջ կարողություն են ծախսել այն կազմակերպելու համար։

Արքայազն Ուիլյամ և Քեյթ Միդլթոն

Արքայական այս զույգը շուրջ 34 մլն. դոլար ծախսեց իր հարսանիքը կազմակերպելու համար։ 2011թ.-ին կազմակերպված հարսանիքին հետևում էին աշխարհի բոլոր ծայրերից։ Միլիոնավոր մարդիկ ուղղակի հիանում էին հարսի տեսքով ու նրա շքեղ հագուստով ու զարդերով։

Հետաքրքրական է, բայց ահռելի այս գումարը ավելի շատ ծախսվել էր ոչ թե կազմակերպչական աշխատանքների, այլ անվտանգությունը ապահովելու համար։

Դոնալդ Թրամփ և Մելանյա Կնաուս

Դոնալդ Թրմափի 5-րդ ամուսնությունն ուղղակի շոկային էր բոլոր հյուրերի համար։ Նա ծախսել էր շուրջ 45 մլն. հարսանեկան պատրաստությունների վրա և հարսանիքին այնքան շքեղ էր, որ թվում էր, թե այսպիսի հարսանիք չի կազմակերպվել երբևէ։

Դոնալդ Թրամփն իր կնոջ՝ Մելանյայի հագուստը պատվիրել էր հայտնի դիզայներ Քրիստիան Դիորի մոտ։ Միայն հագուստի համար Թրամփը վճարել էր շուրջ 100.000 դոլար։ Այն պատրաստելու վրա ծախսվել էր 1000 օր։

Արքայազն Չարլզ և  արքայադուստր Դիանա

Արքայադուստր Դիանան և արքայազն Չարլզը  48 մլն. դոլար ծախսեցին իրենց ճոխ հարսանիքը կազմակերպելու համար։ Միայն Դիանայի հագուստի փեշը պատրաստելու համար ծախսվել էր շուրջ կես տարի։ Արքայական այս իրադարձությունը, որը տեղի ունեցավ 1981թ.-ին մթագնեց նախկինում տեղի ունեցած բոլոր հարսանեկան իրադարձությունները։

Հարսանեկան զգեստի վրա ծախսվել էր 40 մետր մետաքս։ Զգեստը պատված էր թանկարժեք մարգարիտներով, որոնք ավելի էին ընգծում զգեստի շքեղությունն ու այն կրողի կարևորությունը։ Արքայադուստր Դիանայի ու արքայազն Չարլզի հարսանիքը ապացույցն է նրա, որ կարևոր չէ, թե որքան գումար ես ծախսում հարսանիքի վրա, այն, միևնույն է, կարող է չափազանց ողբերգական ավարտվել։

Վանիշա և Ահմիտ Բատիա

Աշխարհի ամենաթանկ հարսանիքները քառյակը եզրափակում է հնդիկ ֆինանսական մագնատ Լաքշիմ Միտալի դստեր և հայտնի բանկիրի հարսանիքը, որը տեղի ունեցավ Փարիզում և որի վրա ծախսվեց շուրջ 60 մլն. դոլար։ Հարսանիքի հրավիրված հազարավոր մարդիկ մի քանի օր կարողացան ապրել Փարիզի ամենահայտնի հյուրանոցների լյուքս համարներում։ Հարսանիքը բաղկացած էր մի քանի հատվածից։ Գլկխավոր արարողությունը տեղի ունեցավ Ֆրանսիայի դղյակներից մեկում, իսկ մնացած արարողությունենրը թանկարժեք ռեստորանային համալիրներում։

Հյուրերին հրավիրատոմսերն ուղարկվել էին հատուկ թանկարժեք արծաթե զարդատուփերով։ Հարսանիքի գինին այնքան շատ էր, որ դա մի տարի կարելի էր հյուրասիրել աշխարհի տարբեր բնակիչների։

 

Մուլտիպատեց Անիկ Մարգարյանը 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *