Ինչու՞ էր Ալբերտ Էյնշտեյնի կինը ատում նրան. գիտնականի՝ արատավոր ընտանեկան կյանքի գաղտնիքները

Սիրելի հանճարները կարող են ատելի ամուսիններ լինել. այս խոսքերի ապացույցը Ալբերտ Էյնշտեյնն է, ում կինն ատում էր նրան ամբողջ սրտով. ինչու՞:

 

Ալբերտ Էյնշտեյնն ու Միլևա Մարիչն իրար հետ ապրել են շուրջ 16 տարի։ Նրանց հարաբերությունները փչացան, երբ Միլևան իմացավ, որ Ալբերտը գաղտնի սիրային նամակագրական կապի մեջ է իր զարմուհու հետ։ Այդ պահից սկսած՝ գիտնականը հայտարարեց իր կնոջը, որ իրենց հետագա կյանքի համար պետք է հետևել մի շարք կանոնների.

  • Կինը պետք է մաքուր պահի տունը, լվանա գիտնականի հագուստը, հետևի նրա առողջությանը և այլն։
  • Միլևան չպետք է ակնկալի որևէ ջերմ վերաբերմունք իրենից, պետք է համակերպվի իր մենակության հետ։
  • Միլևան ու Ալբերտը պետք է սիրով լի ներկայանան միայն հասարակական վայրերում, իսկ դրանցից դուրս
  • Էյնշտեյնը չէր պարտավորվում ուղեկցել կնոջը։
  • Էյնշտեյնի ու կնոջ միջև սեռական կապը պետք է բացառվեր։

Այս և այլ կանոնների պատճառով զույգը սկսեց առանձին ապրել, իսկ 5 տարի անց նրանք բաժանվեցին։

 

Փաստապատեց Անիկ Մարգարյանը 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *