Հայհոյող մարդիկ ամենաանկեղծն են. նոր հետազոտության արդյունքները

Յուրաքանչյուրիս շրջապատում էլ կան մարդիկ, ովքեր խոսում են հայհոյելով ու ոչ մի առիթ բաց չեն թողնում հայհոյախառը արտահայտություններ օգտագործելու համար: Այդ մարդիկ կարող են անգամ մեզ մոտ տհաճություն առաջացնել ու ստիպել առավելագույնս հեռու մնալ նրանցից, բայց արի ու տես, որ գիտնականները նրանց մասին լրիվ այլ կարծիքի են։ Վերջերս հոգեբանների միջազգային ասոցիացիան պարզել է, որ այն մարդիկ, ովքեր շատ են ուշունցներ օգտագործում և խոսքը համեմում են ոչ ցենզուրային լեքսիկոնով, ավելի անկեղծ են, քան նրանք, ովքեր այդպիսին չեն:

Ամեն ինչ սկսվեց կարևոր հետազոտությունից։ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ստիլուելը վստահեցնում է, որ չնայած հայոհայանքներով խոսող մարդիկ վիրավորում են զրուցակցին, բայց նրանք, միևնույն է, մնում են  չափազանց անկեղծ են, քանի որ ասում են այն, ինչ այդ պահին մտածում են, առանց իրենց էմոցիաները զսպելու ու զգացմունքները թաքցնելու, ինչը նշանակում է, որ նրանք ավելի անվնաս են, քան այն մարդիկ, ովքեր հակառակն են անում:

Հետազոտությունն անցավ մի քանի փուլերի միջով, և դրա ընթացքում անցկացվեց երկու հարցում: Առաջինին մասնակցեց 276 մարդ, ովքեր գրեցին իրենց ամենասիրելի հայհոյանքները, ապա անցան փոքր թեստ՝ ստի բացահայտման համար: Արդյունքում պարզվեց, որ այն մարդիկ, ում հայհոյանքների ցուցակն ավելի երկար է եղել,  նրանք ավելի անկեղծ են, քան նրանք, ովքեր փորձել են թաքցնել իրենց նախընտրած հայհոյանքներն ու կեղծ բարեպաշտ երևալ:

Երկրորդ հարցման ընթացքում ուսումնասիրվեցին Facebook-ի 5000 էջեր, որի ընթացքում ստուգվեց, թե օգտատերերից քանիսն են հայհոյանքներով գրառումներ անում, իսկ քանիսը՝ ոչ: Պարզվեց, որ ոչ այնքան հաճելի լեքսիկոնով խոսող մարդիկ ավելի հաճախ են օգտագործում «ես» ու «իմ» դերանունները: Այսպիսով՝ նրանք համոզվեցին, որ այդ մարդիկ շատ ավելի անկեղծորեն են արտահայտում իրենց կարծիքը:

Վերջնական եզրակացությունն այն էր, որ հետազոտության արդյունքները հաստատեցին գիտնականների այն կարևոր ենթադրությունը, որ հայհոյող մարդիկ շատ ավելի անկեղծ են, ու նրանք ասում են այն, ինչ մտածում են` չբամբասելով ու ներքին ըմբոստությունը չզսպելով, այնինչ այն մարդիկ, ովքեր փորձում են առավելագույնս քաղաքավարի ու կրթված երևալ, շատ ավելի շատ բացասական էներգիա են կուտակում իրենց ներսում, որը կարող է վնասել շրջապատին ու սիրելի մարդկանց:

 

 

Փաստապատեց Անիկ Մարգարյանը 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *