Ինչու՞ են մարդիկ մահվանից առաջ թունելի վերջում լույս տեսնում. գիտնականները տվել են դրա բացատրությունը

«Լույս՝ թունելի վերջում». տեսիլք, որ միավորում է բոլոր այն մարդկանց, ովքեր կլինիկական մահ են ապրել ու հետո պատմել են, թե ինչ են տեսել մահվանից առաջ։ Գիտնականներն այս երևույթն անվանեցին «մինչև մահն ունեցած ապրում», և ահա թե ինչպես են նրանք այն բացատրում։

 

Առաջին հետազոտողն, ով լրջորեն ուշադրություն է դարձրել այս երևույթին, եղել է Ռեյմոնդ Մոուդին։ Նա 1976 թ.-ին  ուսումնասիրեց շուրջ 150 մարդու, ովքեր կլինիկական մահ են տարել ու ողջ մնացել, և հետևյալ եզրակացության եկավ. նրանցից ոմանք ոչ միայն տեսել են թունելի վերջում լույս, այլ նաև մի շարք այլ երևույթներ, օրինակ՝ մահացած հարազատների, Աստծուն, իրենց հոգին, որը լքում է մարմինը և այլն։ Հետազոտողը հասկացավ, որ միշտ չէ, որ բոլորը տեսնում են հենց լույս թունելի վերջում, կան նաև մարդիկ, ովքեր այլ տեսիլքներ են ունենում, ու սա ավելի սկսեց հետաքրքրել նրան։

Արդյունքում նա հասկացավ, որ բոլոր մարդիկ էլ մահվանից առաջ ինչ-որ մի բան տեսնում են, սակայն նրանցից ոմանք տեսնում են միաժամանակ մի քանի բան, մյուսներն՝ ընդամենը մեկ։ Ուսումնասիրություններից հետո նա առանձնացրեց 15 տեսիլք, որոնցից գոնե մեկը պարտադիր պետք է տեսնի մարդն իր մահվանից առաջ, սակայն ինչպե՞ս է դա տեղի ունենում, և ինչո՞ւ են ամենաշատը մարդիկ հենց թունելի վերջում լույս տեսնում։

Բժիշկների ու գիտնականների վարկածն այս երևույթի հետ կապված մեկն է. թունելի վերջում լույսն ու այլ երևույթներ տեսնելը կապված է ուղղակի գլխուղեղի աշխատանքի շարունակության հետ։ Երբ մարդը գտնվում է մահանալու պրոցեսում, նրա ուղեղը շարունակում է աշխատել գոնե մի քանի րոպե։ Գլխուղեղն իրավիճակը ինչ-որ կերպ փրկելու ու, առհասարակ, մարդուն փրկելու համար սկսում է տարբեր ազդակներ ուղարկել, որի արդյունքում մարդը տեսնում է տարբեր տեսիլքներ։

 

Բժիշկները դեմ են այն տեսակետին, թե սա կարող է կրոնական պատճառներ ունենալ։ Նրանք վստահեցնում են, որ այն ամենն, ինչ տեսնում է մարդը մահվանից առաջ, ուղղակի տեսիլքներ են, որոնք պայմանավորված են գլխուղեղի ժամանակավոր, բայց կրիտիկական աշխատանքով։ Մարդու մահվանից առաջ նրա գլխուղեղն անսպասելի շոկ է ապրում, որի հետևանքով էլ առաջանում են այդ բոլոր տեսիլքները։ Սակայն պետք է նշենք, որ, ըստ գիտնականների, մարդն այդ պահին ոչինչ չի զգում, նա էյֆորիայի ու հանգստության մեջ է լինում, որը ստիպում է նրան ուղղակի վերանալ բոլորից։ Դրա համար են շատերը նշում, որ կլինիկական մահ ապրելուց հետո ոչ մի կերպ չեն ցանկացել վերադառնալ։

Պետք է նշենք նաև, որ գիտնականները վստահեցնում են, որ մահվանից առաջ տեսած յուրաքանչյուր տեսիլք մեծապես կապված է նաև մարդու զարգացման ու պատկերացումների հետ։ Եթե նա մահը պատկերացնում է թունելով անցնելու տեսքով, ապա թունել է տեսնում, եթե թռիչքի կամ ընկնելու՝ ընկնում է, իսկ եթե ուղղակի նավակով ջուրն անցնելու՝ մահվանից առաջ ինչ-որ մեկը նրան նավակով ուղեկցում է ջրի վրայով հաջորդ ափ, որտեղ մահվան կանգառն է։

 

Մուլտիպատեց Անիկ Մարգարյանը 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *