Լուի Կուլոն ՝միակ մարդն աշխարհում, ում 3 մետրանոց մորուքում սև կատու էր ապրում. ինչպե՞ս

Լուի Կուլոնը ծնվել է 1826թ.-ին Վանդենեսեում։ Նրա մասին գուցե այդպես էլ ոչ ոք չիմանար, եթե տղան չունենար մի տարօրինակ հատկանիշ, որով անմիջապես տարբերվում էր բոլորից. նա 12 տարեկանում արդեն ստիպված էր սափրվել, որովհետև նրա դեմքի մազերն այնքան արագ էին աճում, որ կարճ ժամանակում վերածվում էին մորուքի։

 

 

Լուի Կուլոնը 14 տարեկանում արդեն 50 սմ մորուքով էր ու ստիպված էր հրաժարվել ֆանատիկորեն սափրվելու սովորությունից, որովհետև գիտակցում էր, որ դա չի օգնելու. մորուքը շարունակելու է արագորեն աճել։ Դրա արդյուքում որոշ ժամանակ անց Լուիի մորուքն արդեն հասել էր զարմանալի չափսերի։ Իր կյանքի վերջին տարիներին արդեն մորուքը շուրջ 3 ու 30 սանտիմետր էր։

Զարմանալի է, որ մորուքն այդպես էլ չգրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում։ Խնդիրն այն է, որ մինչև 1954թ.-ը չկար համապատասխան հանձնաժողով, որն այսպիսի բացառիկ մարդկանց կգրանցեր որպես ռեկորդակիր։ Արդյունքում, չնայած Լուին այդքան երկար մորուք ուներ, միևնույն է, մնաց Գինեսի ռեկորդների գրքում։

Իր կյանքի տարիներին նրա համբավը ոչ միայն տարածվեց իր քաղաքում, այլ նաև դուրս եկավ դրա սահմաններից։ Ծերուկին հատկապես հիշում էին այն պատճառով, որ նա մի տարօրինակ սովորություն էլ ուներ․ նա իր մորուքում պահում էր իր սիրելի սև կատվին։

Երբեմն, երբ Լուի Կուլոնի մասին սարսափելի նորություններ էին տարածվում, թե իբր նա արյունարբու մարդասպան է իրականում, ով իր մորուքում թաքցնում է իր սպանության գործիքները, մարդիկ ուղղակի նայում էին Լուիի՝ կատվի հետ արված լուսանկարներին, ու ամեն բան տեղն էր ընկնում։

Լուին մահացավ բավական մեծ տարիքում։ Մինչ օրս նրա մասին պատմությունները շարունակում են տարածվել ու զարմացնել շատերին, բայց այսօր որպես ամենաերկարամորուս մարդու ճանաչում են Սարվան Սինգհին, ում մորուքը 2 մետր 27 սմ է եղել։

 

Մտապատեց Անիկ Մարգարյանը 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *