Նա նրան ներե՞ց. ինչի՞ համար Հիտլերը մահից առաջ որոշեց գովել Ստալինին

Քչերը գիտեն, որ ինքնասպանությունից առաջ ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը որոշեց հարցազրույց տալ հայտնի շվեդ լրագրող Կուրտ Շպեյդելին, ով Հիտլերի մահից հետո կարճ ժամանակ անց ևս մահացավ։ Հարցազրույցում Հիտլերը սկսեց գովել Ստալինին, սակայն ինչի՞ համար էր նա Ստալինին գովում, և ինչո՞ւ այս պատմության մասին գրեթե ոչ ոք չգիտի։

 

Բանն այն է, որ լրագրողի մահվանից հետո Հիտլերի հարցազրույցը բավականին երկար ժամանակ պահվեց Զինված ուժերի թանգարանում, որի արդյունքում այդպես էլ ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչի՞ մասին է խոսել ֆաշիզմի հետևորդներից մեկը իր վերջին հարցազրույցում, սակայն այս ամենը անվերջ շարունակվել չէր կարող։ Աշխարհը ցանկանում էր հասկանալ, թե ինչ կարող է կատարվել պատմության ամենահայտնի մարդասպաններից մեկի գլխում։

Ամեն բան փոխվեց, երբ թանգարանի աշխատակիցներից մեկը որոշեց դուրս գալ գաղտնիության սահմաններից ու հարցազրույցը ցույց տալ աշխարհին։ Արդյունքում պարզ դարձավ, որ բոլորի համար անսպասելի կերպով Հիտլերը խոսել է նաև Ռուսաստանի ու մասնավորապես Ստալինի մասին՝ գովելով նրան։

 

Հիտլերն իր կյանքի վերջին շրջանում վստահ էր, որ իր շրջապատում կան բազմաթիվ դավաճաններ, որոնք հատկապես տեղ են զբաղեցնում իր զորքում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ։ Իր վերջին հարցազրույցում Հիտլերը գովաբանում է Ստալինին նրա համար, որ վերջինս պարբերաբար «մաքրում է» Կարմիր բանակի շարքերը դավաճաններից։ Ըստ Հիտլերի՝ դա այն հարցն էր, որում ինքը պարզապես չկարողացավ գերազանցել Ստալինին, քանի որ նա ավելի իմաստուն գտնվեց իրենից։

Հետաքրքրական է, որ վերջին հարցազրույցում Հիտլերը ոչ մի կերպ չի ընդունում, որ առհասարակ պարտվել է ռուսներին։ Նա վստահ էր, որ պարտվել է պարզապես իր իսկ զորքի թուլամորթության ու այդ զորքում բազմաթիվ դավաճանների պատճառով։

Հիտլերը վստահեցնում էր, որ եթե ժամանակին կարողանար վարվել Ստալինի նման, ապա այդպիսի փաստի առաջ չէր կանգնի։ Սա երևի թե միակ դեպքն է, երբ Հիտլերը գովեց Ստալինին։ Այս հարցազրույցը համարվում է ամեն առումով բացառիկ նաև այն պատճառով, որ Գերմանիայի առաջնորդը վստահ էր, որ իր հայացքներն իր հետ չեն մեռնելու։ Դրանք շարունակելու են ապրել, ու մի օր անգամ ոխերիմ Ռուսաստանը կհամակվի իր գաղափարներով՝ հետևելով իր քաղաքական հետագծին:

 

Փաստապատեց Անիկ Մարգարյանը 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *