«Հրեշների իրական թագավորությունը». ի՞նչ են թաքցնում Տանզանիայի ջրերը

Տանզանիայում երկրի մեծ մասը վայրի կենդանիների պարարտ թագավորություն է, բայց եթե ուզում եք ստուգել ձեր նյարդերը, գնացեք դեպի հյուսիս:

Հենց այստեղ էլ տեղակայված է Կարմիր կամ Նատրոն լիճը: Սա անհավատալի տեղ է, որի ջրերում սոդայի և աղի հսկայական պաշարների համակենտրոնացումը գերազանցում է բոլոր թույլատրելի սահմանները:

Կենդանիներն ու թռչունները, որոնք հայտնվում են լճում կամ ընկնում դրա մեջ, որոշ ժամանակ անց վերածվում են հանքանյութերով ծածկված մումիաների, քարե արձանների: Այդ փաստը անմահացրել է հայտնի լուսանկարիչ Նիկ Բրանդտը, ով էլ հայտնաբերեց այս երևույթը:

Միակ բացառությունը փոքր ֆլամինգոններն են՝ որոնք գոհ են տհաճ հոտից, տաք ջրից (մոտ 50 աստիճան տաքություն) և գիշատիչների բացակայությունից: Եվ առհասարակ, եթե ուզում էք տեսնել սարսափելի և միևնույն ժամանակ անասելի գեղեցիկ պատկեր, ուրեմն շտապեք այստեղ:

 

Մտապատեց Ռեբեկա Հովհաննիսյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *