Ամենահայտնի և ամենազավեշտալի կարգախոսները

Անհնար է  պատկերացնել ցանկացած քաղաքական մրցապայքար, շարժում առանց կարգախոսների: Կարգախոսները հակիրճ արտահայտություներ են, որոնք արտացոլում են տվյալ մարդու, խմբի, շարժման քաղաքական, գաղափարական արժեքները և սկզբունքները: Կարգախոսների հիմնական գործառույթներից մեկը տվյալ գաղափարները դավանող անծանոթ մարդկանց միավորումն է: Գոյություն ունեն մի շարք կարգախոսներ, որոնք նաև թևավոր խոսքեր են դարձել: Այս ամենի հետ գոյություն ունեն նաև այնպիսինները, չնայած իրենց զավեշտալի լինելուն, կարողացել են հաջողություն բերել այդ կարգախոսները արտահայտողներին և կրողներին:

Patum.am-ը առանձնացրել է պատմության մեջ ամենահայտնի  և ԱՄՆ նախագահական ընտրությունների ամենազավեշտալի կարգախոսները:

Աշխարհի տարբեր երկրների ամենահայտնի կարգախոսները

Keep Calm and Carry On – «Պահպանե՛ք հանգստություն և շարունակե՛ք նույն ոգով»: Թերևս ամենահայտնի կարգախոսներից մեկը, որը ոչ միայն տարածվեց Մեծ Բրիտանիայում, այլ նաև ամբողջ աշխարհով մեկ: Այս արտահայտությունը շրջանառվեց Մեծ Բրիտանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այն բրիտանական քարոզչության կարգախոսն էր, որի նպատակն էր ամրապնդել բրիտանացիների հավատը հաղթանակի և պայքարի նկատմամբ:

Liberté, égalité, fraternité– «Ազատություն, հավասարությունուն, եղբայրություն»: Առաջին անգամ այս կարգախոսը հնչել է Մաքսիմիլիան Ռոբեսպիերի կողմից 1790թ. Ազգային ժողովի իր ելույթի ժամանակ: Այժմ այն պետական կարգախոս է Ֆրանսիայում և Հայիթիիում:

¡No pasarán!- «Նրանք չեն անցնի»: Սա մի կարգախոս է, որն արտահայտում է սեփական դիրքորոշումը մինչև վերջ պաշտպանելու ձգտումը: Ըստ որոշ վկայությունների, այս կարգախոսը առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի գեներալ Ռոբեր Նիվելը՝ 1961 թ. Վերդենի ճակամարտի ժամանակ: Բայց այն ավելի մեծ հայտնիություն ձեռք բերեց շնորհիվ Դոլորես Իբարուիի: Նա այն արտահայտեց Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ(1939-1936 թթ) , որն էլ հետագայում դարձավ ֆաշիստների դեմ պայքարի խորհրդանիշը:

Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք– Այն ինտերնացիոնալիստական կոմունիստական կուսակցությունների ամենահայտնի կարգախոսն է և առաջին անգամ ասվել է Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի կողմից «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում»: Այս արտահայտությունը նաև զետեղված է եղել ԽՍՀՄ-ի և նաև խորհրդային հանրապետությունների զինանշանների վրա:

Patria o muerte!-«Հայրենիք կամ մահ»: 1959 թ. կուբական հեղափոխության գլխավոր կարգախոսը: Ֆիդել Կաստրոն այն առաջին անգամ հնչեցրեց 1960 թ. հեղափոխության հաղթանակից հետո: Կուբական հեղափոխության ժամանակ նաև տարածված մյուս կարգախոսը «¡Cuba — sí! ¡Yankee — no!»– «Կուբա ՝ այո, Յանկիներ՝ ոչ –ն էր»:

Black is beautiful– «Սևը գեղեցիկ է»: 1960-ական թթ. Սևամորթների ԱՄՆ-ում ռասայական խտրականության վերացման շարժման ժամանակ օգտագործված ամենահայտնի կարգախոսն է:Այդ ժամանակ նույնպես հայտնի էր «I am a man»– «Ես նույնպես մարդ եմ» կարգախոսը:

Ամենազավեշտալի կարգախոսները ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ

I’m Wild About Harry-«Ես խելագարվում եմ Հարրի համար»(1948թ): Ինչքան էլ որ զարմանալի է, սա ԱՄՆ նախագահ Հարի Թրումենի նախընտրական կարգախոսն էր: Նրանից հետ չէր մնում նաև նրա մրցակից Ռոս Պերոն, ում կարգախոսը հնչում էր այսպես ՝ «Ross for Boss»:

I like Ike-«Ինձ դուր է գալիս Այկը» (1952 թ.): Սա Այկ Էյզենաուերի նախընտրական կարգախոսն էր, որը նույնպես նրան հաջողություն պարգևեց: Երկրորդ նախագահական ընտրությունների ժամանակ էյզենաուերը էականորեն չփոփոխեց իր կարգախոսը, և այն հնչում էր այսպես՝ «I still like Ike»- Ես դեռ սիրում եմ Այկին:

A Full Dinner Pail- «Մի աման լիքը ճաշ»: Պետք չէ զարմանալ, սա Ուիլիամ Մակ –Կինլիի նախընտրական կարգախոսն էր 1900-ականներին: 1928 թ-ին նրանից հետ չմնաց նաև Հերբերտ Հուվերը, ում կարգախոսը հնչում էր այսպես՝«A chicken in every pan, a car in every garage» -Ճուտ՝ յուրաքանչյուրի կաթսայում, մեքենա՝ յուրաքանրյուրի ավտոտնակում: Մեծ դեպրեսիայի ժամանակ, իրոք, ավելի լավ խոստում նախագահները չէին կարող տալ:

Vote as You Shot– «Ընտրիր այնպես, ասես կրակում ես:» Պատմության մեջ ռազմական կարգախոսներից մեկը, որն օգտագործել է Ուլիս Գրանտը իր նախագահական ընտրությունների ժամանակ: Բայց, քանի որ Գրանտի ամբողջ ընտրարշավը կենտրոնացած էր իր Քաղաքացիական պատերազմում կատարած սխրանքների վրա, այլ ավելի լավ տարբերակ հնարավոր չէր մտածել:

Rum, Romanism and Rebelion – «Ռոմ, ռոմանտիզմ և ապստամբություն»: Երբ քո մրցակիցը մի կուսակցություն է, որը հանդես է գալիս ալկոհոլային խմիչքների օգտագործման արգելքով, ապա չպետք է կորցնել հնարավորությունը ընտրողներին քո կողմը գրավելու համար: Հենց այս կարգախոսով էլ 1884 թ. հաղթանակ ձեռք բերեց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ջեյմս Բլեյնը:

It’s the economy, stupid– «Հիմա՛ր, սա տնտեսություն է»: Չնայած վիրավորական հնչեղությանը՝ այս կարգախոսի շնորհիվ հաղթանակ ձեռք բերեց Բիլլ Քլինթոնը: Իսկ կարգախոսնն էլ ուղղված էր Ջորջ Բուշ ավագին:

 

 

Պատրաստեց՝ Արմենուհի Գևորգյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *